Քաղաքական 09:05 13/08/2020 Հայաստան

Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով 10 կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել

Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ հայաստանյան քաղաքական տասը կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Դրա ներքո ստորագրել են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն»,  նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարական միություն, Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Դեմոկրատական, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»,  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք», Արթուր Ղազինյանի ղեկավարած «Մեկ Հայաստան»,  Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի», նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգություն» կուսակցություննները։

Հայտարարության մեջ ասված է.

«2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։

Սևրի պայմանագիրը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատմանը միտված աշխարհաքաղաքական բնույթի հույժ կարևոր փաստաթուղթ է։ Թեև աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին Սևրի պայմանագիրը ստորագրող պետություններին վավերացնել այն, այնուամենայնիվ այդ պայմանագիրը իրավաքաղաքական կամքի բյուրեղացման հիմք դարձավ բազմաթիվ պետությունների անկախության և միջպետական սահմանների որոշակիացման համար։ Հետևաբար գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրվել է մասնակի՝ հիմնականում չկիրառվելով Հայաստանի մասով:

Պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, ի թիվս այլնի, առավել համապարփակ է անդրադառնում Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանին։
Փաստենք, որ միջազգային մանդատով և իրավարարությամբ օժտված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած պետություններին։
Հատկանշական է, որ Թուրքիայի նույնիսկ այսօրվա քաղաքական վարքը, որը հանգեցնում է միջազգային հարաբերությունների ապակայունացման և իրեն հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարվածության, մեծապես պայմանավորված է Սևրի պայմանագրի՝ նաև Հայաստանին վերաբերող դրույթների չկատարմամբ։

Հետևաբար Թուրքիայի՝ օրեցօր ավելի ագրեսիվ և անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողությունների հետնապատկերի վրա, նույնիսկ մեկ դար անց արդիական են մնում  ազգերի տարածաշրջանային արդար համակեցության սկզբունքները, արտահայտված Սևրի պայմանագում, որպես մոլորակի այս հատվածում հարատև արդար խաղաղության հաստատման, ազգերի և պետությունների իրավահավասար զարգացման գրավական։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում՝ ընդգծում ենք.

1) Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը և գործադրումը  կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով։
2)
Սևրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության և պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարևորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում։
3) Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը։
4) Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ անհրաժեշտ է հանդես բերել քաղաքական նախաձեռնողականություն` ի ցույց դնելով.
• միջազգային հարաբերություններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ դրսևորած թշնամական քաղաքականությունը,
• Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը,
• Թուրքիայի իշխանությունների մեղսակցությամբ՝ հայկական պատմամշակութային ժառանգության արդեն մեկ դարից ավել տևող հետևողական յուրացումը և ոչնչացումը,
• Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությունը, Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ներգրավման ապակառուցողական փորձերը, որոնք հաճախ ուղեկցվում են պատերազմական սպառնալիքներով,
• Թուրքիայի կողմից հարևան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,
• Թուրքիայում մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանավորչության,
• Թուրքական իշխանությունների մոտեցումների անհամատեղելիությունն արդի քաղաքական գործընթացներին և մարդկության դիմակայած մարտահրավերներին։
5) Անհրաժեշտ է, որ Սևրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրավունքի ներկայումս գոյություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանք, որոնց սուբյեկտայնությունը պայմանավորվել է պայմանագրով, դիրքորոշում հայտնեն համաձայնագրում ամրագրված պետությունների քաղաքական ու իրավական կամքի կարևորության, ազգերի արդար համակեցության և դրա բացակայության պայմաններում խնդիրների արդիականության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս,

կարևորում ենք Սևրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական և իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում,

անհրաժեշտություն ենք համարում Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը,

հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}