Իրավունք 18:22 13/08/2020 Հայաստան

Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մինչ դատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել քրեաիրավական գնահատականներ:

Քննությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալները գործել են ինչպես առանձին, այնպես էլ՝ խմբի կազմում, համագործակցված, փոխկապակցված, և որոշում է կայացվել նրանց վերաբերյալ հարուցված բոլոր 17  քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժածների շրջանակը, որոնցից 10-ը Ֆիզիկական անձինք են, 6-ը՝ իրավաբանական:

Այսպես.

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակիչը, Արմավիր քաղաքի անչափահաս` 2001թ. ծնված բնակչի հետ, 2018թ. դեկտեմբեր և 2019թ. հունվար ամիսներին, խմբի կազմում և միայնակ, Արմավիր քաղաքում գտնվող ՍՊ ընկերությունից գողություն են կատարել:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում մեկ վարույթում են միացվել վերջինիս կողմից երկու այլ հանցակիցների՝ Արմավիր քաղաքի` 2002թ. և նույն մարզի Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչների հետ խմբի կազմում պահեստարան և շինություն ապօրինի մուտք գործելու և այնտեղից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործերը: Հետագայում Արմավիր քաղաքի 2001թ. անչափահաս բնակչի վերաբերյալ մասը գործից անջատվել է առանձին վարույթ և դեռևս 2019թ. սեպտեմբեր ամսին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ անձանց կողմից կատարված գողությունների դեպքեր ևս:

Մասնավորապես պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 2001թ., ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության շուրջ համաձայնության է եկել 2001թ. և 1998թ. ծնված համագյուղացիների հետ և նախապես կատարված դերաբաշխմամբ իրականացրել շուրջ մեկ տասնյակից ավելի գողություններ և գողության փորձեր, իսկ գողոնը բաժանել են միմյանց միջև՝ այդկերպ մի շարք ընկերություններին և ֆիզիկական անձանց պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ Սարդարապատ գյուղի՝ 1993թ. ծնված բնակչի, նույն մարզի Լենուղի գյուղի՝ ներկայումս հանգուցյալ բնակչի և Սևան քաղաքի 1971թ. ծնված բնակչի  մասնակցությամբ կատարված մի շարք գողությունների վերաբերյալ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում:

Գողությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությամբ բացահայտվել են նաև սուտ մատնության և սուտ մատնության դրդչություն կատարելու դեպքեր:

Այսպես, մեղադրյալներից մեկը` Սարդարապատ գյուղի բնակիչը, նախկինում իրենց կատարած հանցագործությունների մասին չբարձրաձայնելու և իրականությունը չհայտնելու նպատակով, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, սույն գործով մինչ այդ կալանավոր, ներկայումս հանգուցյալ, Լենուղի գյուղի 1998թ. ծնված բնակչի հետ, և միմյանց միջև սպասվելիք առերես հարցաքննության հետ կապված, վերջինիս համոզելու, նյութապես շահագրգռելու, ինչպես նաև՝ սպառնալիքի եղանակով, նրան դրդել է  առերեսման ժամանակ տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, իսկ մինչ այդ տրված խոստովանական ցուցմունքի հետ կապված՝ դրդել և համոզել է, որպեսզի առերեսման ժամանակ քննիչին հայտնի, որ նա այդ ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու հետևանքով:

Արդյունքում՝ կալանավորն առերես հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել այն մասին, որ բերման ենթարկվելուց հետո, քրեական հետախուզության աշխատակիցները, իրեն հայհոյելով և իր նկատմամբ բռնություն գործադրելով, իրենից կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք` այդ կերպ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ` զուգորդված սուտ մատնությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2019թ. նոյեմբերի 16-ին, Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչ, ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը կախվելու եղանակով ինքնասպան է եղել իր խցում. որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` մեղադրյալի մահվան հիմքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Լենուղի գյուղի անչափահաս՝ 2001թ. ծնված բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (4 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) կետով:

Իսկ Լենուղի գյուղի մյուս անչափահասին՝ ծնված 2001թ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34- 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով:

Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ Արմավիր քաղաքի՝ 2002թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին և 2-րդ  կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ  կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ծնողի հսկողությանը հանձնելը, սակայն ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և  հանդիսանում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր:

Սևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված տղամարդու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Վերջինիս վերաբերյալ մասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, անջատվել է առանձին վարույթ, որը, տարածքային ենթակայության կարգով, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Իսկ Սարդարապատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}