Տղամարդը մահացել է՝ փրկելով պատուհանից ընկնող ընկերուհուն
Բերդսկում տղամարդը մահացել է՝ փրկելով վեցերորդ հարկից ընկնող ընկերուհուն, հայտնել է Նովոսիբիրսկի շրջանի ԿԽՄ բաժնի ղեկավարի ավագ օգնական Անաստասիա Կուլեշովան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ հանգուցյալը տան մոտակայքում է եղել, երբ կինը վայր է ընկել: Տղամարդը փորձել է բռնել նրան, բայց ստացել է գլխի վնասվածք, որի պատճառով հիվանդանոցում մահացել է։
Պատուհանից դուրս ընկած կինը ծանր վիճակում է։ Նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Իրավապահներն աշխատում են տեղում ՝ դեպքի պատճառները պարզելու համար: