Խոշոր հրդեհ Անկարայում
Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում oգոստոսի 13-ի երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի գործարանում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է և կարճ ժամանակում տարածվել ողջ գործարանում։
Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատների երկար ջանքերից հետո հրդեհը մարվել է։ Այն պատճառել է նյութական զգալի վնաս, տուժածներ չկան։
Ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ