Իրավունք 18:46 14/08/2020 Հայաստան

Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում․Սրբուհի Գալյան


Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը։Այս մասին տեղեկացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։

«Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ, համագործակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ և մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման նպատակի, մարտահրավերների մասին խոսեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

«Հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերջին շղթան է։ Բայց մի կարևոր խնդիր դեռևս բաց է մնում․ հակակոռուպցիոն մարմնի/ների՝ կանխարգելում, կրթություն, նախնական քննություն իրականացնող մարմինների սահմանադրական կարգավիճակի հարցն է, որը ներկայումս քննարկվում է նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Կարծում եմ, դրանք սահմանադրական մարմինների շարքում նախատեսելով և անկախության համապատասխան երաշխիքներ տալով, հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը վերջնականապես կկառուցվի»,-ասաց նա։

Նախատեսվում է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը ստեղծել առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը, և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը կգործի 8, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը կարգավորող օրենսդրական նախագծերի փաթեթը։

«Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում, այսինքն մենք կազմակերպելու ենք մրցույթ, որի արդյունքում դատավորի թեկնածուի բոլոր հավակնորդները կանցնեն այդ ֆիլտրի միջով․ պետք է անցնեն բարեվարքության ստուգում՝ նախապես իրենց կողմից ներկայացված բարեվարքության հարցաթերթիկի հիման վրա, ինչն էլ իրականացվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից»,-ասաց փոխնախարարը։

«Բարեվարքության ստուգումը սահմանվել է որպես մի գործընթաց, որի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնների նշանակման ենթակա թեկնածուների առնչությամբ իրականացնում է ուսումնասիրություն հետևյալ հիմնական ոլորտներով՝ թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների գույքի, եկամուտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, թեկնածուի՝ նախկինում կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, ինչպես նաև անօրինական գործողությունների, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության մասով, թեկնածուի նախկինում աշխատանքի և մասնագիտական գործունեության ուսումնասիրություն, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն»,-իր խոսքում նշեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Հանրային վստահությանն ու սպասումներին անդրադարձավ ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

«Համակարգն իրոք շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից, բայց եթե մենք նոր լողավազան ենք կառուցելու, բայց հին լողավազանի կամ ջրհորի ջուրը բերելու և լցնելու դրա մեջ, ապա այն չի աշխատելու։ Այս նկատառումից ելնելով՝ առնվազն անցումային փուլում, կարծում եմ, որ պետք է սահմանվի որոշակի մասնագիտական պատրաստավածություն, որոշակի փորձառություն, բայց կարգապահական պատասխանատվությունները և այլն՝ չպետք է սահմանվեն»,-ասաց Հակոբյանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանը խոսեց հակակոռուպցիոն դատական համակարգի խնդրահարույց այն հարցերին, որոնք միջազգային փորձի տեսանկյունից կարևոր են։ Նա ընդգծեց դատավորների սոցիալական երաշխիքները․ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն առանձին դատական համակարգի ինտիտուցիոնալ մարմինների համար նախատեսվում են լրացուցիչ երաշխիքներ։ Ներկայացված նախագծով աշխատավարձի գործակիցները համամասնությամբ բաշխված չեն հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցների միջև։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և քննիչի աշխատավարձերի գործակիցները համապատասխանաբար գերազանցում են հակակոռուպցիոն դատարանի նախագահի և հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձերի գործակիցներին, որն իմ կարծիքով ճիշտ չէ, պետք է պահպանել համամասնությունը»։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ առաջարկություններ կներկայացնեն նախարարությանը։ Փոխնախարար Սրբուհի Գալյանն իր հերթին կարևորեց միջոցառման կազմակերպումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները»,-նշված է հաղորդագրությունում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}