Արմավիր-Մեծամոր ճանապարհին «Lexus»-ն ու «Mercedes»-ը բախվել են. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Նարեկ Մ․, ծնված 1995 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Էդվարդ Ե․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Էդվարդ Ե․-ն հոսպիտալացվել է Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին