Ռոմանոս Պետրոսյան. Պարզ լճի հարակից տարածքի վարձավճարները պետք է վերանայվեն
«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է»,-հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով աշխատանքային այցով Տավուշում է։
Նա Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
Նախարարության մամլո խոսնակի փոխանցմամբ, Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։
Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։
«Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար»,-ասել է նա։
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները