Օգոստոսի սկզբին նոութբուքերի պահանջարկը ավելի քան կրկնապատկվել է
«AliExpress»- ի վերլուծաբանները օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում գրանցել են նոութբուքերի, պլանշետների և համակարգչային բաղադրիչների նկատմամբ հետաքրքրության զգալի աճ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ընկերության մամուլի ծառայությանը։
Այսպիսով, նոութբուքերի պահանջարկը հուլիսի վերջին շաբաթվա համեմատ աճել է 2,2 անգամ: Ամենապահանջվածը 14 կամ 15.6 դյույմ էկրանների չափ ունեցող մոդելներն են:
Համակարգչային բաղադրիչների՝ գրաֆիկական քարտերի, պրոցեսորների և «RAM»- ի վաճառքն աճել է 20%-ով: Պլանշետների պահանջարկն աճել է 43% -ով. օգտվողները առավել շատ հետաքրքրվում են 10.1 և 8 դյույմ էկրաններով պլանշետներով։
Վաճառքի նման տեմպերը փորձագետները բացատրում են ուսումնական տարվա նախապատրաստման ժամանակահատվածի սկզբով: