Արաբագետ. Եթե գործընթացը չունենար հակաիրանական ուղղվածություն, ապա կարելի էր հրապարակայնորեն ողջունել այն
Արավագետ Արմեն Պետրոսյանը դիտարկել է ԱՄԷ-Իսրայել գործարքի համընդհանուր նշանակությունը Հայաստանի տեսանկյունից։ Նա գրում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման գործարքը կարևորագույն զարգացում է Մերձավոր Արևելքի համար միաժամանակ մի քանի հարթությունում։
Ահա դրանցից մի քանիսը.
1.Գործընթացը նպաստելու է տարածաշրջանային անվտանգային միջավայրի բարելավմանը՝ իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանության սկզբունքային փոփոխության տեսանկյունից։
2.Զգալիորեն ամրապնդվելու է Իսրայելի անվտանգային միջավայրը։ Եգիպտոսից և Հորդանանից բացի,արդեն երրորդ արաբական երկրի՝ ԱՄԷ-ի հետ հնարավոր հաշտության պայմանագիրը նպատակաուղղված ջանքերի գործադրման պարագայում կարող է շղթայական ռեակցիայի էֆֆեկտ ունենալ՝ նաև այլ արաբական երկրների ներառելով Թել Ավիվի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում։
3.Պաղեստինյան տարածքներում՝ Արևմտյան ափում և Գազայում, իշխող արմատական ուժերն Իսրայելի հարցում իրենց անզիջում դիրքորոշման առարկայացման հարցում առավել հակվելու են դեպի Իրան և Թուրքիա։
4.Նախորդ կետի համատեքստում տարածաշրջանում առավել սրվելու է Իրան-Թուրքիա-արաբական առանցքային դերակատարներ մրցակցությունը։ Դրա՝ պաղեստինյան ճակատում արաբական երկրների հաջողությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը մեկտեղվի նաև Իսրայել-Պաղեստին հիմնախնդրի հանգուցալուծմամբ(սաուդական համաարաբական նախաձեռնության տրամաբանությամբ)։
5.Առավել առարկայական է դառնում տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի հավակնություններին դիմակայելու հարցում ավելի ընդլայնված ձևաչափերի ստեղծման հնարավորությունը։ Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում կարող է շոշափելիորեն նվազել ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացման նշանակությունը։
6.Էականորեն մեծանում է ԱՄԷ-ի՝ որպես տարածաշրջանային ազդեցիկ դերակատարի կարևորությունը։ Ավելին, ներկայում Սաուդյան Արաբիայում և նրա հետ կապված մի շարք իրողությունների պայմաններում արաբական երկրների շարքում «առաջին ջութակի» դերում գործում է հենց Աբու Դաբին՝ թիկունքում ունենալով արաբական լայն համախոհություն։
7.Տարածաշրջանում զգալիորեն աճելու է ԱՄՆ-ի հեղինակությունն ու ազդեցությունը։ Նախագահության առաջին շրջանի վերջին Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականութունը համակարգող թիմին հաջողվեց ի կատար ածել դեռևս նախագահի առաջին արտասահմանյան այցի ընթացքում ուրվագծված ծրագրերի ևս մի կարևոր հատված(4 բարեկամների՝ Ջ․Քուշներ-Մ․բին Սալման-Մ․ բին Զաիդ, Բ․Նեթանյահու կոնցեպտի շրջանակում)։
8.Հայաստանի տեսանկյունից, անհրաժեշտ է ակնդետորեն հետևել առաջիկա զարգացումներին։ Եթե այս գործընթացը որոշակի մակարդակում չունենար նաև հակաիրանական ուղղվածություն, ապա միանշանակորեն կարելի էր անգամ հրապարակայնորեն ողջունել այն։ Այդուհանդերձ, Երևանի համար առավել լայն հնարավորություններ են բացվում հարևան թշնամական տրամադրություններն նաև այլ տարածաշրջաններում սաստելու տեսանկյունից։
Հ․Գ․ Չի բացառվում, որ ԱՄԷ-Իսրայել հարաբերություններում որոշակի դերկատարում ունենա նաև ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը վաղաժամկետ ավարտած ԱՄԷ նախկին դեսպան Մուհամմադ Իսա ալ-Կատտամ ալ-Զաաբին»։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպանատուն. Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել
- Թուրքիան Իսրայելի հետ համաձայնության գալու ԱՄԷ-ի որոշումը կեղծավոր է համարում
- Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ
- Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ