Տնտեսություն 14:00 15/08/2020 Հայաստան

Արա Գալոյան. Շինարարության առաջին կիսամյակը․ ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում շինարարության ոլորտի անկման վերաբերյալ։ Իր հոդվածում Գալոյանը գրում է.

«Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա:

Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ․ հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում:

Կրճատվել են բոլոր տեսակի շինարարությունները: Օրինակ, այս տարի շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի ծավալը նախորդի 62 տոկոսի չափ է: Պատճառն այն է, որ մայիս և հունիս ամիսներին ևս շինարարության ոլորտը չվերականգնվեց: Մայիսը նախորդ մայիսի 73 տոկոսն էր, հունիսը նախորդ հունիսի՝ 76.7 տոկոսը: Շինարարության ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև ֆինանսավորման կրճատմամբ, որովհետև նախորդ տարիների բոլոր ֆինանսական խոշոր աղբյուրները նկատելիորեն պակասեցրել են իրենց հատկացումները: Ներառյալ նաև պետական բյուջեն:

2020թ․-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Նախորդ տարիներին շինարարության ոլորտի մյուս խոշոր աղբյուրը (պետբյուջեի հատկացումների կեսից էականորեն ավելի գումար) միջազգային վարկերն էին: Այս հունվար-հունիսին մեր շինարարության ոլորտում միջազգային վարկ-ֆինանսավորումը կրճատվել է ավելի քան մեկ երրոդով (35.4 տոկոսով): Ամենամեծ չափով կրճատվել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորումը: Այն կազմել է նախորդ տարվա ընդամենը 3.1 տոկոսը: Այս ֆոնին շատ ավելի մեղմ է ընկալվում Համաշխարհային բանկի ֆինանսավորման ծավալների 53 տոկոսանոց կրճատումը (այսինքն՝ ՀԲ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա 47 տոկոսի չափով է): Այս տարի շինարարության ոլորտում օտարերկրյա պետական վարկեր ներգրավված չեն: Միջազգային վարկային ֆինանսավորման աճ արձանագրվել է միայն Ասիական զարգացման բանկի պարագային: Այս բանկի վարկավորման ծավալն իրականացվող շինարարության մեջ աճել է: Այս տարվա մոտ 5.1 մլրդ դրամի ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 138.4 տոկոս: Շինարարության ոլորտում ամենախոշոր ֆինանսավորողները երկրում գործող կազմակերպություններն են: Այս տարի երկրում գործող կազմակերպությունների շինարարության ֆինանսավորումը պետբյուջեի համապատասխան հատկացումներից կրկնակի ավելի է: Բայց անգամ այս պարագային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատվել է 21.9 տոկոսով:

Վերջին տասնամյակներում շինարարության ծավալի նկատելի հատվածն իրականացվում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում բնակչության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 34.1 տոկոսով: Պատճառը նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով հիփոթեքային վարկերի ծավալների կրճատումն է մի կողմից: Իսկ մյուս կողմից տնտեսական ճգնաժամերի ընթացքում բնակչությունը սովորաբար ավելի «ժլատ» է ծախսում իր խնայողությունները: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել անշարժ գույքի շուկայի գործընթացները: Բայց դա հաջորդիվ:

Վերջում մեկ տվյալ՝ համավարակային 2020-ի առաջին կիսամյակում առողջապահության ու սոցիալական ոլորտներում կատարված շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 44.5 տոկոսով»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:53
ԱՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է աջակցության գումարները փոխանցել միայն պաշտոնական հաշվեհամարներին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԱՀ ֆինանսների նախարարությունն ստանում է...
Աղբյուր` Panorama.am
00:27
Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում...
Աղբյուր` Panorama.am
00:20
Հրթիռահրետանային ուժերը գերազանց են կատարում իրենց առաջ դրած խնդիրները
Պաշտպանության բանակի հրթիռահրետանային կրակակետերից մեկի զինծառայողները, ավարտելով մարտական առաջադրանքը, զեկուցում են, որ նախնական...
Աղբյուր` Panorama.am
23:43
ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
Lարված իրավիճակ է Ջավախքի Կարծախ գյուղում։ nor.ge կայքը գրում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները հավաքվել են և ցանկանում են փակել...
Աղբյուր` Panorama.am
23:22
Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
23:13
«Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով»
Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
23:10
ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ  է տարածել, որում երևում է, թե ինչպես  են Ացախի Պաշտպանության բանակի ուժերը...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ադրբեջանն ունի 790 զոհ. ՊՆ ներկայացուցիչ
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Արցախում այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք. Գրիգորի Մարտիրոսյան
Արցախում և պատսպարված, և տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։...
Աղբյուր` Panorama.am
22:26
ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները
Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, տեղի ունեցավ հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում  հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ՝...
Աղբյուր` Panorama.am
22:18
ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
«Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելի»,-...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
22:10
Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է երեկ ադրբեջանական անօդաչուների կողմից հայ լրագրողներին թիրախավորելու...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ով է «Հովազ 1» դիրքի պատմություն կերտած ավագը
Սմոյան Հայկ Կարենի՝ «Հովազ 1» դիրքի ավագ. մնացածը հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն...
Աղբյուր` Panorama.am
21:56
Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
«Ջավախքը 4․5 մլն դոլար է հատկացրել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի»
Ջավախքից և Վրաստանի այլ վայրերից մեր հայրենակիցներն անընդհատ հարցնում են սնունդ, դեղորայք և այլ տեսակի օգնություն ուղարկելու նպատակահարմարության...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
«Ամբողջ օրվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով՝ հատկապես հյուսիսային ու հարավային...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հայտարարություն՝ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը վայր դնելու դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին: «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
21:33
Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն. Նախագահ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած...
Աղբյուր` Panorama.am
21:26
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի առթիվ
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: Հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
21:12
ՀՀ-ն հայտնել է ԵՀՏ Միջկառավարական խորհրդի նիստն անցկացնելու պատրաստակամության մասին
Հայաստանը Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկացրել է հոկտեմբերի 9-ին Երևանում Միջկառավարական խորհրդի նիստ անցկացնելու...
Աղբյուր` Panorama.am
21:06
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են իրավիճակն Արցախում
Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել
Աղբյուր` Panorama.am
20:58
«Մի՛ նեռվայնացրեք». Տարոն Սիմոնյանը՝ Ադրբեջանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆրանսիական հեղափոխությունից...
Աղբյուր` Panorama.am
20:52
Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան
Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:48
Խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին. Լևոն Արոնյան
«Սիրելի ընկերներ, երևի գիտեք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը  Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման տակ են: Իմ ընկերներից շատերը...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱԻՆ. մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով
Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վերականգնվելու համար Ադրբեջանին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու. ԱԺ նախագահ
«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}