Մի քանի մարզերում առաջիկա գիշերները կգրանցվի +7 աստիճան
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով:
Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Վայոց Ձորի ու Արագածոտնի լեռներում առաջիկա չորս գիշերներին ջերմաստիճանը կհասնի +7-ի, Լոռիում՝ +8, Սյունիքում՝ +9։ Առաջիկա օրերին գրեթե բոլոր մարզերում ցերեկը ջերմաստիճանը ցած կլինի +30-ից, միայն Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռներում կգրացվի +30-+32 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղոումների եղանակ:
Առաջիկա գիշերը կլինի +17-+19 աստիճան տաքություն, կիրակի ցերեկը՝ +29-+31 աստիճան։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին