Որքա՞ն է եղել Վլադիմիր Պուտինի եկամուտը 2019-ին
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը 2019 թվականին վաստակել է 9,726 միլիոն ռուբլի: Այսինքն՝ երկրի առաջնորդի միջին ամսական եկամուտը կազմել է գրեթե 810 հազար ռուբլի, գրում է news.ru-ն՝ հղում տալով երկրի ղեկավարի ներկայացրած հայտարարագրին։
Նախագահի աշխատավարձը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը ավելի քան 1 միլիոն ռուբլիով, երբ քաղաքական գործիչը հայտարարագրել էր մոտ 8,65 միլիոն ռուբլի: Այնուամենայնիվ, ռեկորդային է շարունակում մնալ Պուտինի 2017 թվականի եկամուտը, այն ժամանակ նա վաստակել էր ավելի քան 18,7 միլիոն ռուբլի։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախագահին է պատկանում ՝ բնակարան (77 քառ. մետր) և ավտոտնակ (18 քառ. մետր), երկու «Վոլգա ԳԱԶ M21» ավտոմեքենա և «Նիվա» տեսակի ջիպ: Ռուսաստանի Դաշնության ղեկավարի օգտագործման տակ կա ևս մեկ բնակարան (153,7 քառ. մետր) և ավտոտնակի տարածք (18 քառ. մետր): Բոլոր թվարկված օբյեկտները տեղակայված են Ռուսաստանի Դաշնության տարածքում: