Մինչև հունվարի 1-ը ռուսական դպրոցներում զանգվածային միջոցառումներ չեն լինի
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի դպրոցներում զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովին։
«Հասկանալի է, որ մինչև հունվարի 1-ը զանգվածային միջոցառումներ չեն լինի, որոշակի ճշգրտումներ կլինեն, բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդի ուսումնական գործընթացի վրա», - ասել է Կրավցովը
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկրում հակահամաճարակային իրավիճակը կայունանում է, և այդ իսկ պատճառով երկիրը կարող է բացել օդային սահմանները ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդևը հայտնել է, որ COVID-19- ի դեմ պայքարը դեռ չի ավարտվել
- Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կարող է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան