Ռոմանոս Պետրոսյանը՝ Դիլիջանում. Հարկ եղած դեպքում սկսել ապամոնտաժման աշխատանքներ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։
Նախարարությունից հայտնում են, որ Ռ. Պետրոսյանը դիտարկում է Դիլիջան տանող ոլորանների ճանապարհահատվածում տեղադրված, համապատասխան փաստաթղթեր չունեցող շինություններն ու տաղավարները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի ենթակայության սահմաններում և կառուցապատված կամ տեղադրված են օրենքի խախտումներով։
Նախարար Պետրոսյանը տեղում հանձնարարականներ է տալիս Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին՝ նվազագույն ժամկետներում գույքագրել ու իրեն ներկայացնել ոլորանների հատվածում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում անկանոն տեղադրված եւ կառուցված շինությունների ու տաղավարների ամբողջական ցանկը, ստուգել դրանց գործունեության օրինականությունն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը։
«Հարկ եղած դեպքում սկսել ապամոնտաժման կամ հեռացման աշխատանքներ»,-ասված է նախարարության մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին