«Մեդիա Վահանի» մրցանակակիրները
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անցկացրեց ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ Ներկայացվեց 9 անվանակարգ՝ «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական» և «Լավագույն հեռուստամեկնաբան»։
«Ամենասկանդալային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Մրցանակաբաշխության ժամանակ ասացին, որ այս անվանակարգում բավական թեժ է եղել, քանի որ հավակնորդներ են եղել նաև ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը և «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Մրցանակն ստանալիս Գևորգ Պետրոսյանը նախ ասաց, որ սկանդալայինը մի քիչ վիճելի է, բայց եթե այդպես են որոշել, ենթարկվում է։
«Ես փորձել եմ մեր կուսակցության գաղափարախոսության, մեր կուսակցության ղեկավարի տեսակետների շրջանակում իմ պատկերացումները, կարծիքները ներկայացնել Ազգային ժողովում, ժողովրի խնդիրները ներկայացնել։ Այն, ինչ որ արել եմ, անելու եմ ավելի ուժեղ, ավելի հաստատակամ»,- նշեց նա։
«Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս անվանակարգում պայքարը բավականին թեժ է եղել. հավակնորդներից է եղել նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցը։
Մրցանակը հանձնվեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին: Նրա կարծիքով, մրցանակը հանրային վստահության ցուցիչ է, խթան կհանդիսանա պաշտպանական գերատեսչության ղեկավարի, բանակի համար նպատակներն առավելագույնս իրագործելու համար։
«Ամենաքննարկվող քաղաքական գործիչ» ճանաչվեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Պարետատնից որևէ մեկը միջոցառմանը ներկա չէր, կազմակերպիչներն ասացին, որ մրցանակը կփոխանցեն։
«Լավագույն մեդիա» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Անտիֆեյք էյեմ» կայքը:
«Լավագույն լրատվամիջոց» ճանաչվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, իսկ «Լավագույն հեռուստամեկնաբան» ճանաչվեց նույն հեռուստաընկերության մեկնաբան Դավիթ Սարգսյանը:
«Լավագույն հետաքննող լրատվական» անվանակարգում հաղթեց «Հետք» էլեկտրոնային պարբերականը:
«Լավագույն լրագրող» անվանակարգում հաղթեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, «Լավագույն ֆոտոլրագրող» մրցանակը հանձնվեց Գևորգ Ղազարյանին։
Լուսանկարները՝ «Մեդիա պաշտպանի» ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածները գերակշռում են. «Մեդիա պաշտպան»
- Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներ չեն դիտարկվել․Մեդիա պաշտպան
- Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները բացի հանրայինից անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան
- Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ․«Մեդիա պաշտպան»
- «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել
- ԿԳՄՍ նախարարի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել․«Մեդիա պաշտպան»
- Դավիթ Տոնոյանի մասին դիտարկվել են բազմաթիվ դրական հոդվածներ․«Մեդիա պաշտպան»
- Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ․Մեդիա պաշտպան
- «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ՊՈԱԿ֊ին կոչ է անում գիտակցել իրավիճակի լրջությունը
- Պետրոս Ղազարյանի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ.«Մեդիա պաշտպան»
- «Մեդիա պաշտպան». Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ