Ինչ ազդեցություն կարող է ունենալ թռիչքից առաջ կոֆեինի օգտագործումը
Գիտական հանրությունը շարունակում է քննարկել կոֆեինի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Արդեն հաստատվել է, որ փոքր չափաբաժիններով սուրճը անվտանգ է մարմնի համար։ Այն բարելավում է հիշողությունը և մարսողությունը։ Բայց մեծ քանակությամբ կոֆեինը արագացնում է սրտի աշխատանքը, անքնություն և անհանգստություն է առաջացնում։
News.ru-ն գրում է, որ ըստ մասնագետների, նախքան ինքնաթիռով թռչելը, չպետք է օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ, դա կարող է հանգեցնել սրտի անկանոն աշխատանքի, ճնշման խիստ տատանումների և նույնիսկ հանկարծամահության:
Սովորական տաք ըմպելիքները պարունակում են կոֆեինի որոշակի չափաբաժիններ: Մեկ միջին չափի բաժակ սուրճի մեջ առկա է մինչև 125 մգ կոֆեին, կանաչ թեյի մեջ`մինչև 90 մգ, սև թեյի մեջ` մոտ 60 մգ: Երիտասարդների շրջանում տարածված և նրանց կողմից մեծ սպառում ունեցող էներգետիկ ըմպելիքները պարունակում են մինչև 80 մգ կոֆեին:
Մարդկանց համար վտանգավոր է միանգամից մեկ գրամ կոֆեինի օգտագործումը: Նյութի ավելցուկը կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի գերլարվածության, սրտի աշխատանքի արագացման, գլխապտույտի, սրտխառնոցի և փսխման: