Քաղաքական 09:12 22/08/2020 Տարածաշրջան

Ախալքալաքում փորձել են պայթեցնել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան

Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Jnews-ի հարցին՝ ինչպես է դեպքը եղել, Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում:

Պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետի էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են: Ես եկա դեպքի վայր, տեսա, որ ծառի տակ ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:

Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:

«Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ Հէկ, երևի սա էլ են հաշվի առել: Դուք երևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հունիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեզի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ վախեցնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումը ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն: Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն: Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորյաք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս», – ասել Հենզել Մկոյանը:

Արդյո՞ք այսքանից հետո գործող պատգամավոր Հենզել Մկոյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարցին ի պատասխան նա ասել է. «Ես չեմ ուզում, ժողովուրդն ուզում, որ մասնակցեմ ընտրություններին: Երևի այսքան դեպքերից հետո արդեն առաջադրեմ թեկնածությունս որպես անկախ պատգամավոր: Այսօր ես տեսնում եմ, որ իմ գլխին ամեն շաբաթ մի բան բերում են»:

Նշենք, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից որպես մեծամասնական թեկնածու առաջադրել է Սամվել Մանուկյանին, ոչ թե Հենզել Մկոյանին:
Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:29
Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է․Ա․ Մինասյան
Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ։ Այս մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:18
«Մենք իրավունք չունենք տները նստելու և սգալու. «Արժանապատվության երթ»
19․05 Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին Կառավարության շենք, որտեղ հանդես կգան հայտարարությամբ։   19․00...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վերջերս լրագրողների և լրատվականների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում․ Է․Խաչատրյան
Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ վնասվել էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը , «Մեդիա պաշտպանը»...
Աղբյուր` Panorama.am
18:45
Նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր․Ն․Զոհրաբյանը օրենքի նախագիծ կշրջանառի
Առաջիկա օրերին  «Հիշատակի և տոների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  նախագիծ եմ դնելու շրջանառության մեջ,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կառավարությունը վերացրեց ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները
Կառավարությունը  հրապարակել  է որոշում, որով Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ են...
Աղբյուր` Panorama.am
18:04
ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման...
Աղբյուր` Panorama.am
17:48
Արցախում վերսկվել է աշնանացանը
Ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո Արցախում վերսկսվել են աշնանացանի աշխատանքները: Օպտիմալ ժամկետներում տեղավորվելու համար...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի գրպանների հեռախոսները խնդիրներ ստեղծեցին ՀԱՊԿ նիստում նրա ելույթի ընթացքում
ՀԱՊԿ առցանց նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով նրա ձայնը չէր լսվում։ Ըստ երևույթին կողիքց...
Աղբյուր` Panorama.am
17:24
2718 զոհված զինծառայողի մարմին է փորձաքննվել
Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը ողջ պատերազմի ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 27-ից,  փորձաքննել է 2718 զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:17
Աղաջանյան. Կվերացվեն ռազմական դրությամբ պայմանավորված արգելքներն ու սահմանափակումները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Սիրելի հայրենակիցներ, Քիչ անց կհրապարակվի ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՀՌՀ հիշումը ոստիկանությանը. Յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հավաքների
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով
Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Այս անգամ ՄԻԵԴ-ի կողմից շատ կոշտ նամակ էր և այն իրենից ենթադրում էր, որ խոշտանգման վարույթ է սկսվում. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:51
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգի կենտրոնի կառուցման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:49
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության դեպքը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել. Նարեկ Մանթաշյան
«ԱԱԾ պարզաբանեք և լուսավորեք մեր հանրությանը։ ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:28
ԱՕԿ-ը պահանջում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների փաստերով
Ազգային օրակարագ կուսակցությունը պահանջում է  քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների փաստերով և դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am
16:26
Դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տեսնես Փաշինյանն ում և ինչ է խոստացել, որ կողքից...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատախազություն. ՔՊ գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու մասին տեղեկությունները չեն հաստատվել
Գլխավոր դատախազությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Չտալով ոչ մի զոհ՝ անձնակազմը երկու անգամ հաջողությամբ դուրս է եկել շրջափակումից և իր հետ տարել նաև վիրավորներին. ԱՀ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրի ներքո հրապարակել է արցախյան պատերազմի հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ավինյանը՝ ՌԴ դեսպանին. Գերիների փոխանակման գործընթացում առաջարկում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ավին յանի գրասենյակի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԳՇ պետն ասել է՝ պետք է դադարեցնել պատերազմը. Խաչատրյան
«Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք  է դադարեցնել պատերազմը, այն էլ 4-րդ օրը»,- այսօր լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի հետ կատարված դեպքի ծառայողական քննություն
Լրագրողական տասը կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ արձագանքելով երեկ ոստիկանների կողմից ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառմանը։...
Աղբյուր` Panorama.am
15:42
ՊԵԿ. Հոկտեմբերից այս ոլորտը դադարում է համարվել աջակցության ենթակա ոլորտ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
15:38
Էլինար Վարդանյան. Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը, արձագանքելով ԱԱԾ կողմից այօր տարածած հաորդագրությանը,  գրում է. «ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Ոստիկանները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող իջևանցիներին
Իջևանում բողոքի ակցիաներ են, քաղաքացիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ քաղաքացիները «դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տասնամյակի ամենահայտնի գրքերը
Ռուսական Ozon օնլայն խանութը կազմել է վերջին 10 տարվա ընթացքում ինտերնետում ամենաշատ վաճառվող լավագույն 10 գրքերի ցանկը: Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
15:20
02.12.2020. ՊԲ-ն հրապարակել է 34 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Պահեստազորային Մանուկյան...
Աղբյուր` Panorama.am
15:16
Խտրականություն և խարան է դրսևորվում ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ. Լենա Նանուշյան
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
15:15
ՄԻԵԴ-ը որոշել է վերացնել «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով միջանկյալ միջոցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել վերացնել Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով Թուրքիայի դեմ կայացված միջանկյալ միջոցը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}