Բեռլինում արգելել են բողոքի ցույցերը՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների դեմ
Բեռլինի իշխանությունները որոշել են արգելել COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների դեմ քաղաքացիների ցույց, որը հայտարարվել է հաջորդ շաբաթ օրը: Այս մասին այսօր ասել է Գերմանիայի ներքին հարցերով սենատոր Անդրիաս Գիզելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այս որոշումը ուղղված չէ հավաքների ազատության սահմանափակմանը, այն արվում է վարակիչ սպառնալիքից պաշտպանվելու համար: Այժմ համաճարակը դեռ ընթանում է, և վարակվածների վերաբերյալ վիճակագրությունն աճում է», - ասել է նա:
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ վերջին խոշոր հանրահավաքը Գերմանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել օգոստոսի 1-ին: Մասնակցել է 20 հազար մարդ: Շատերը չեն պահպանել սահմանված կանոնները և չեն պահպանել մեկ ու կես մետր հեռավորություն: Գիզելը նշել է, որ հավաքի մասնակիցները միտումնավոր խախտել են կանոնները։
Ներկայումս Գերմանիայում շատ ավելի մեծ թվով մարդիկ են վարակվում կորոնավիրուսով: Անցած օրվա ընթացքում 1,576 մարդ է վարակվել, նման ցուցանիշներ են գրանցվել նաև մայիսին։ Ընդհանուր առմամբ, COVID-19 է հաստատվել 236, 429 մարդու մոտ: