Ցերեկային քնի լավագույն ժամը
Կենսաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Դորոխովը ասել է, թե օրվա ընթացքում որքան պետք է քնել էներգիան վերականգնելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ նրա `օրվա ընթացքում բավական է քնել մոտ 20 րոպե՝ էներգիան վերականգնելու համար:
«Եթե դուք քնեք 20 րոպեից ավելի, ապա քունը խորը կդառնա: Իսկ դրանից դուրս գալու համար ժամանակ է պետք: Սա կոչվում է քնի իներցիա », - ասել է բժիշկը:
Նա նշել է, որ խոր քնից հետո վերականգնումը տևում է 20-40 րոպե, ինչը մարդուն կարող է խանգարել աշխատանքային պայմաններում:
«Այնուամենայնիվ, եթե անձը անկանոն աշխատանքային օր ունի, մեկ ժամ քնելը հնարավորություն կտա նրան լինել եռանդուն մինչև երեկո», - ավելացրել է մասնագետը:
Դորոխովն ասել է նաև, որ ցերեկային հանգստի համար լավագույն ժամանակահատվածը ժամը 13.00-15.00 –ի ընթացքում է։
«Այդ ժամանակահատվածում մարդու քնկոտության աստիճանն ավելի է բարձրանում: Բայց ժամը 17.00-ից հետո քնելը ցանկալի չէ. սա կարող է գիշերը քնի խանգարման պատճառ դառնալ: Դուք պարզապես չեք կարող քնել», - զգուշացրել է բժիշկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները