Քաղաքական 15:09 31/08/2020 Հայաստան

Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը բարձրանա, Ղարաբաղի հարցը լուծվի, թող էլի ձերբակալեն. ԲՀԿ ղեկավար

«Ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է։ Այդ տնտեսական ճգնաժամը, համաճարակը մարդկանց էլ հնարավորություն չի տալիս, չկա տեղ,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ 

Նրա խոսքով, մարդկանց վիճակը շատ ծանր է՝ բանկի տոկոսը փակի՞, երեխային կերակրի՞, թե՞ ծնողին կամ երեխային բուժի։

«Մարդիկ անդունդի մեջ են։ Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար, ոլորտի պատասխանատու պարտավոր է իր ժողովրդով հետաքրքվել, շրջել, լսել և հիմնական խնդիրը բարձրացնի, դրան լուծումներ առաջարկեն»,- ասաց ԲՀԿ նախագահը։

Նրա խոսքով, ամեն օր իշխանության դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ դիմում են իշխանությանը՝ ներկայացնելով իրենց վիճակը։

«Մարդիկ ասում են՝ մեր վիճակը սա է, հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, հնարավորութուն տվեք,  ճոխություն չենք ուզում։ Մարդիկ գնում են, կառավարության դիմաց բողոքում են, ո՞վ է իջնում, լսում։ Չեմ ասում՝ թող վարաչապետն իջնի, այլ տվյալ ոլորտի պատասխանատուն։ Եթե առաջ ասում էին՝ իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն ո՞նց կարող է ակցիա անել, ժողովորդին չլսեք։ Ասում ենք ժողովուրդն առավոտից իրիկուն կառավարությունը դիմաց կանգնած է, որէև մեկը դուրս չի գալիս, որ պատասխանի, մարդը զգա իր մասին մտածող կա։ Ինչո՞ւ դուրս չեն գալիս։ Որովհետև դրա պատասխանը չգիտեն, ոլորտը չեն տիրապետում, տվյալ խնդրի լուծումը չգիտեն։ Պետք է կարողանան ծրագիր ներկայացնեն, մարդիկ տեսնեն, համբերատար սպասեն, զգան, որ բոլորին նայվում է արդարացի աչքով,  բոլոր ոլորտներին գումարները հավասարաչափ բաժանվում է և մարդիկ կարողանան այդ գումարներով ապրել, մինչև արտակարգ դրությունը վերանա»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։

Խոսելով առողջապահության ոլորտի խնդիրների մասին՝  ասաց, որ մեկուսնացող հիվանդին դեղորայք չեն տրամադրում, որտեղի՞ց աշխատանքը կորցրած մարդը բուժման փող գտնի։ Ըստ նրա, պետք է  կորոնավիրուսով հիվանդներին դեղորայքը  տրվի անվճար։

Քաղաքացիներից մեկը Գագիկ Ծառուկյանին պատմեց, որ իրենից սրտի ստենդավորման համար միլիոնից ավելի գումար են պահանջել, ասել են՝ նախ գումարը, ապա ստենդավորումը։ Գ.Ծառուկյանն ասաց, որ այս  խնդիրը 2 լուծում ունի՝ կամ պետպատվերով հատկացված գումարը սերտիֆիկատներով տրամադրել թիրախային խմբերին կամ երկրով մեկ հիմնել անվճար հիվանդանոցներ՝ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների համար։

«Այն ընտանիքները, որ անապահով են, աղքատության շեմին են կանգնած, իրենք դա պետք է կազմակերպեն ակցիաներով, ամեն ընտանիքին հասնում է 200 հազար, 300 հազար, դա տրամադրեն մարդուն, ոչ թե մարդը գնա խնդրողի կարգավիճակում, տեսնի՝ կգրե՞ն, կհերթագրե՞ն, այլ մարդու գումարն իր ձեռքում է, մարդը ողորմություն չի խնդրում, ժողովրդի գումարներից է բյուջեն գոյացել, և այդ գումարն էլ ճիշտ նպատակին կարող են ծախսել: 3 տարի է՝ նույն բանն ասում եմ, որ մարդկանց կամ պետք է տրամադրվի այդ գումարները, կամ էլ քաղաքում, մարզերում լինեն մեկական հիվանդանոց, այդ պետպատվերի գումարը դնեն հիվանդանոցի վրա, որ բոլորն անվճար լինեն: Թող լինեն ճոխ հիվանդանոցներ, թող մեծահարուստները տանեն, վճարեն 1-ին՝ 10, բայց միջին խավի համար, մարզերում էլ պետք է լինեն մեկ հիվանդանոց: Պետությունը պետք է է սուբսիդավորի, պարտավոր է լուծել այդ խնիդրը։ Պետք է հիվանդանոցները լինեն անվճար, կամ պետպատվերի գումարը հանձնեն ժողովրդին»,- որպես խնդրի լուծում նշեց նա։ 

Գ.Ծառուկյանն ասաց, որ գյուղատնտեսական վարկերը պետք է վերանայվեն, եթե դա եղել է սերմի, եղանակի, կարկուտ, ցրտահարություն պատճառով։ Ըստ նրա, այդ բոլորին պետք է ներում շնորհվի, պետությունն իր վրա պետք է վերցնի։

Նա նշեց, որ եթե այսօր 2000 դրամ թոշակ են ավելացրել, գույքահարկը 160 հազարով ավելացրել են։

«Պետք է հաշվի առնեն ժողովրդի աշխատավարձը, թոշակը։ 10 հազար դրամ ավելացրու, 3000 դրամը հետ տար։ Եթե դու չես ավելարցել, որտեղի՞ց ես տանում, ժողովուրդն այսօր չի ապրում, գոյատևում է։

Եթե Ծառուկյանը խոսում է,  իր տեսակետն է հայտնում, որ լիարժեք իրենց գործը չեն կատարում, ոչ միայն Ծառուկյանի, այլ նաև իր թիմակիցների հանդեպ հին գործեր են բացահայտում։ Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը բարձրանա, լինեն աշխատատեղեր, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանան, թող էլի կալանավորեն, ձերբակալեն։ Բայց Ծառուկյանին կալանավորելով՝ ոչ մի խնդիր են լուծելու, հակառակը Ծառուկյան զգուշացնում է՝  բարի եղեք ուշադրություն դարձրեք։  Եթե ուզում եք զարգացում լինի, պետք է  փորձառու, գործունյա մարդկիկ լինեն թիմում, որոնք արդյունք են ցույց տվել, ոլորտը տիրապետում են։ Մարդը տվյալ ոլորտից հեռու մարդ է, այսօր ոլորտ է ղեկավարում, ո՞նց կարող է ղեկավարել»։

ԲՀԿ ղեկավարը նաև հայտարարեց, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու  չպետք է ազգային արժեհամակարգը խարխլող կոնվենցիաներ ընդունվեն։

«Դա մեզ համար ամոթ է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}