17:09 31/08/2020 Աշխարհում

LeParisien. Ֆանսիական Դեսին քաղաքում հայերի վրա Գորշ գայլերի հարձակումների արդյունքում չորս ձերբակալված կա

LeParisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցն օրեր առաջ՝  օգոստոսի 25-ին անդրադարձ է կատարել  ֆրանսիական Դեսին քաղաքում ֆրանսիահայ ցուցարարների և թուրք Գորշ Գայլականների բախումներին և դրանց հետևանքներին։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի խաղաղ հանրահավաքին տեղի էին ունեցել հարձակումներ ֆրասահայ խաղաղ ցուցարների վրա։ Որի ընթացքում  թուրքիայի դրոշը կրող մի  քանի տասնյակ  զինված երիտասարդրներ հարձակում էին կատարել  ցուցարների ուղղությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։  Հարձակումն իրակացնողներն իրենց ներկայացրել էին որպես թուրքական «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներ։ Կա չորս ձերբակալված, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրանց  կազմակերպիչը՝  Ահմեդ Չեթինը, սեպտեմբերի 17-ին կկանգնի դատարանի առջև։

Սա հուլիսի 24ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանւթյան կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Պարբերականի հատուկ թղթակից  Նիկոլա  Ժաքաղըն իր հոդվածում է գրում է.

«Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։

Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել  ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության:

Ցնցումից կոտրված  ցուցանակի լուսավոր տառերն այլևս հուշ են: Ցուցափեղկի վրա սև հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով  հրազենի կրակոցի հետևանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։

«Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջև,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:

Բայցևայնպես հուլիսի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված և երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու:

«Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:

Կրակոց և ամբոխի տեղաշարժ

Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արևմուտք գտնվող Դեսինում՝ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետևում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության վերսկսման դեմ:

Ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ

Դանի-Կլոդ Զարթարյանը, որ հայ համայնքի ցույցերից մեկի կազմակերպիչն է, աղբյուրի հետ զրույցում ասել է.  «Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաև տեղի ընտրված պաշտոնյաները»։

Սակայն միջոցառումը դեռ չսկսված՝ մթնոլորտը փչացավ։ Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը:

«Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:

Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին,  ոմանք դիմակավորված,  աջուձախ հայհոյելով և «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, և շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չի ցանկացել ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի...»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել,  կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին,  Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:

Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն

Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ  գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երևում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնել՝ հրամայելով իր հետևորդներին  զենքերը նետել, որին հետևեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։

Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս և տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progrès» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք:

«Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած  երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․  «Մինչև ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}