Քաղաքական 12:54 02/09/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Մեծ սկանդալ... և ի՞նչ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Էլինար Վարդանյանը հերթական  հոդվածում գրում է.

«Նոր հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում. եթե դեպքերը, ճիշտ թե սուտ, էական չէ, վերաբերում են մինչև 2018-ին, ապա դրանց պետք է արհեստականորեն մեծ հնչեղություն տրվի՝ իրավապահների բացահայտումներ, Հ1-ի և Ազատության ռեպորտաժներ, իմքայլականների քոմենթներ, ֆեյսբուքյան աղմուկ, առանձին դեպքերոմ վարչապետ Փաշինյանի հուզական պոռթկում՝ ես ցնցված եմ, ես էմոցիոնալ պահեր եմ ապրել, 100 տոկոսանոց ապացուցված գործ է... Մի խոսքով աղմուկի պատկերն ամբողջական է դառնում։

Բայց երբ խոսքը վերաբերում է 2018-ից հետոյի իրադարձություններին՝ նոր հարսի համեստություն են խաղում։ Անաղմուկ, առանց մեկնաբանությունների, հնարավորինս զուսպ՝ պաշտոնական լրատվամիջոցների եթերները «խափանվում» են։

Օրերս մամուլում շրջանառվեց, իսկ այնուհետև ՊՎԾ-ի կողմից հաստատվեց տեղակատվություն՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլտրված հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների մասին։ Խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին։ Խոսքը շատ լուրջ պատմության մասին է։ Մեծ սկանդալի ... և ինչ։ Ամեն ինչ արվում է աղմուկը մեղմելու համար. Եթերում չես տեսնի ՀՔԾ պետին, դատախազին, հայտնի լրագրողներին, իրավապահների հայտնի ձայնով ռեպորտաժները չկան, իմքայլականները լռում են /անհասկանալի լռում են նաև ընդդիմադիրները/։

Դեռևս 2019թ. մի շարք աղբյուրներ հայտնում էին, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու, կահավորելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար: Թափանցիկ աշխատող կառավարությունից այդպես էլ չհնչեցին կոնկրետ թվեր ծախսերի մասին՝ պատճառաբանությամբ, թե այն պարունակում է գաղտնիություն: Միակ մեկնաբանությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանինն էր, ով նշել էր Կոնդի առանձնատները պետության գույքն է, և որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, և թվերը չեն կարող հրապարակվել:

Այսօր արդեն պարզվում է, որ տեղի է ունեցել իրավախախտում, սակայն ՊՎԾ և իրավապահների կողմից այս հարցի շուրջ տրամադրված տեղեկատվությունը շատ լակոնիկ է, մասնավորապես, որ մշտադիտարկվել են 2019թ. «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները, և որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Եվ վերջ։ Այլևս ոչ մի տեղեկատվություն, ոչ մի բացահայտում, ոչ մի հստակեցում։

Հիմա պատկերացրեք, եթե խոսք գնար 2018թ. առաջ կատարված խախտումների մասին։

Օրեր շարունակ հանրային հեռուստատեսությամբ, լրատվական կայքերով և լայվերով մանրամասն կներկայացվեր խախտումները։ ՀՔԾ պետն անմիջապես կհյուրընկալեր հանրային հեռուստաընկերությանն, այնպես, ինչպես դա արեց 2018թ. օգոստոսի 3-ին, երբ մի ամբողջ օր անոնս արվեց «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետը, և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է։ Կամ ինչպես Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանում հայտնաբերված ապօրինի պահվող զենքի և ռազմամթերքի հետ կապված, առանց ճշտելու, հայտարարվեց դրանց 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը։

Սոցցանցերում բարձրաստիճան իրավապահների պասով «դատավճիռ» հրապարակվեց, իսկ հետո ինչ եղավ բոլորս հիշում ենք։ Օրինակները կարելի է շատ երկար շարունակել. աղմուկ չեղած տեղից, իսկ սենսացիոն բացահայտումները հետո աստիճանաբար մոռացվում են։ Երբ ձերբակալվեց ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, իբր մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց, որ սա վկայում է Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքի մասին, և որ այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։

Հետո Պետրոսյանն աննկատ ազատ արձակվեց ու մենք չիմացանք վարչապետի ռեակցիայի մասին։ Ինչո՞ւ հիմա Փաշինյանը նույն ռեակցիան չի տալիս։ Տունը, որտեղ նա բնակվում է, վերանորոգելիս հսկայական չարաշահումներ են կարծես թե եղել, ընդ որում դրանում կարծես ներգրավված են իր մերձավորները։

Ինչո՞ւ եթերում չեն բարձրաստիճան իրավապահները։

Հիմա, երբ խոսքը վերաբերում է յուրայիններին, բոլորը լուռ են։ Լուռ են իրավապահները, լուռ են հանրային գործիչները։ Իսկ լրատվամիջոցները կարծես աքցանով են ինֆորմացիա «կորզում» իրավապահներից և պետական պաշտոնյաներից։ Ըստ երևույթին ներկաների խախտումները շոուի վերածել չի կարելի։ Մոռանում են թափանցիկության և հաշվետվողականության մասին. օրինակ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արուսյակ Մանավազյանը խորհուրդ է տալիս հենց կոնկրետ Փաշինյանի առանձնատան վրա չսևեռվել։

Նույն ճակատագրին արժանացավ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի ազգական Վահագն Ղալումյանի կեղծ բանկային երաշխիքով բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին մասնակցելու իրավախախտումը։ Խոսքը լուրջ իրավախախտման մասին էր, որի մասին չխոսվեց, շատ արագ մոռացության մատնվեց։

Ներկաների խախտումների մասին խոսել ընդունված չէ»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում
15:19 27/03/2024

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}