Ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդագրություններ տարածողը ձերբակալվել է
Հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին և 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։
«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Նժդեհի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություններ։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ ՀՀ քերական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվեց»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում