Քաղաքական 14:12 03/09/2020 Հայաստան

«Պատմության առջև». Գործողություններ ծայրահեղ պայմաններում, որոնք իրավիճակ են փոխել

«Պատմության առջև» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է 1992 թ․ օգոստոսին Արցախում ստեղծված ճգնաժամային կառավարման բարձրագույն գործադիր մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի (1992-1994 թթ․) ստեղծման և գործունեության ընթացքը՝ այդ տարիների պատերազմական և արցախյան պետականաշինական գործընթացներին զուգահեռ։

Ֆիլմի հիմքում ընկած է քաղաքագետ Էդգար Էլբակյանի ղեկավարած հետազոտական խմբի ուսումնասիրությունը՝ «ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը և գործունեությունը (1992-1994 թթ․)»։

Ֆիլմում ՊՊԿ 6 կենդանի մնացած անդամներից 4-ը, այլ բանախոսների հետ միասին, իրենց խոսքով վերապատմում են այն ժամանակների ծալքերը, և թե ինչպես հնարավոր դարձավ կառավարման արդյունավետ ձևաչափ ընտրելու շնորհիվ հասնել հաջողության։

«Իմ հետազոտական եզրակացությունն է, որ ՊՊԿ-ն ոչ միայն ճգնաժամային կառավարման մարմին էր, այլև արցախյան պետականության հիմքերը գցած կառույց, որի փորձն ու օրինակը հավելյալ ուսումնասիրության ու պատշաճ գնահատման կարիք ունեն»,- նշում է Էդգար Էլբակյանը։

77 րոպե տևողությամբ ֆիլմը ցուցադրել է «5-րդ» ալիքը։

Ֆիլմի սկզբում նախ մեջբերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խոսքը. «Հարցը շատ հստակ  էր դրված՝ դու կամ բառիս բուն իմաստով կորցնում ես հայրենիքդ, կամ պահում ես այն»։

«Շուշիի ազատագրումից հետո մի փոքր էյֆորիայի մեջ ընկանք»,- ֆիլմում ասում է Հեռուստառադիոկոմիտեի նախագահի տեղակալ Վարդգես Բաղրյանը։

Պատմագետ, ազատամարտիկ Մհեր Հարությունյանը շարունակում է. «Որոշակի հանգստություն առաջացավ թե ռազմական, թե քաղաքական վերնախավի շրջանում, զինվորների, ժողովրդի մեջ։ Շատերին թվաց, թե արդեն շարժման կարգախոսը իրականություն է դարձել, այսինքն՝ միացումն ապահոված է, շատերը ժամանակից շուտ համարեցին իրենց առաքելությունն ավարտված, շատերն ինքնահանգստացման վարքագիծ որդեգրեցին, հանձնեցին զենքերը, ջոկատներից ճանապարհվեցին տուն»։

... Սակայն թշնամին պատերազմն ավարտելու միտք ընդհանրապես չուներ։ Շահումյանի շրջանի ընկնելուց հետո մարտերը տեղափոխվել էին Մարտակերտի շրջանի տարածք։

«Դա արդեն այն ժամանակահատվածն էր, երբ Ադրբեջանն ամբողջովին տիրապետում էր Սովետական բանակի Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր ստորաբաժանումների ամբողջական սպառազինություններին,  ավելի շատ վտանգավոր էր, ադրբեջանական հանրապետության զինված ուժերի շարքեր ընդգրկեցին սովետական բանակի նախկին բազմաթիվ սպաների ու մասնագետների, որը հնարավորություն էր տալիս նրանց ամբողջովին և գրագետ օգտագործել այդ ողջ սպառազինությունը։ Հենց սա էր պատճառը, որ այդ լայնամասշտաբ պատերազմի հենց առաջին իսկ օրերից ադբեջանցիներն ունեցան հաջողություններ, մենք ծանր պաշտպանական մարտեր էինք մղում։

Իհարկե, նրանց հաջողվեց բավականաչափ առաջ շարժվել, գրավել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության տարածքի գրեթե կեսը, օրհասական էր պահը և ոչ միայն զուտ կռվողների շրջանում, նաև քաղաքացիական բնակչության շրջանում, քանի որ անհաջողությունները միշտ էլ բերում են տրամադրությունների անկման»,- պատմում է ՊՊԿ անդամ, Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

ՊՊԿ անդամ, Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի տեղակալ, ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի խոսքով, ոչ մեկ չէր ուզում պատասխանատվություն վերցնել, բայց 4400 տարածքից 2600-ն էր մնացել։

ՊՊԿ նախագահի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը նշում է, որ Գերագույն խորհրդի նախագահությունը Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Հայաստանի ղեկավարության կողմից չէր ընդունվում, ստեղծվել էր մի իրավիճակ, կարելի է երկիշխանություն անվանել, գործադիր իշխանությունն աշխատում էր ստեղծված պայմաններին համահունչ, իսկ Գերագույն խորհրդի նախագահությունը, չունենալով համապատասխան լծակներ, ֆինանսական ռեսուրսներ և այլ հնարավորություններ, ինչ-որ չափով անգործության էր մատնված, չէր կարողանում միջամտել  տնտեսական, ռազմական գործերին։

Սամվել Բաբայանն ասում է, որ Արցախում, Հայաստանում մեծ մասը  Շուշիի ազատագրումից հետո կարծում էին, որ կարելի է զբաղվել այլ հարցերով, ինտրիգաներով. «Այն իրավիճակը, որ կար այն ժամանակ, ուղղակի անթույլատրելի էր՝ իրար դեմ թշնամանք, ներքին խաղեր»։ 

Պատմագետ, ազատամարտիկ Մհեր Հարությունյանը ասում է. «Ահա այս երևույթների համապատկերում նկատելի էր, որ թուլանում էր մեր պաշտպանական կարողությունը, սահմանների վրա կախված վտանգի զգացողությունը»։

«Անհրաժեշտ էր մի մարմին, որտեղ կենտրոնանային բոլոր ռեսուրսները, օրենքի ուժով այդ ռեսուրսները կօգտագործեր Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու համար»,- ասում է  Սերժ Սարգսյանը։

Բնակչության մի մասը խուճապի մեջ էր, պահանջում էր կենտրոնացնել  իշխանությունը մեկ ձեռքում։ Ակտիվի և բնակչության մի մասի խնդրանքով մարզի հին ղեկավարներից բաղկացած խումբը գնում է  պրոֆմիության հանրապետական խորհրդի նախագահ Սերգեյ Դավթյանի մոտ՝ առաջարկելով վերջինիս իր ձեռքը վերցնել ողջ կառավարումը։ Նա շնորհակալություն է հայտնել վստահության համար և առաջարկել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։

Իրեն վստահող մարդկանց հորդորները լսելով՝ Ռոբերտ Քոչարյանը հիմնվելով Խորհրդային միության պատերազմական օրինակի վրա, սովետական հանրագիտարանի օգնությամբ կազմում է  այդ մարմնի լիազորությունները, որոնց էությունը հանգում էր արդյունավետ մոբիլիզացիա իրականացնելու  մտքին, ինչպես նաև որոշում է այդ մարմնի անունը՝ Պաշտպանության պետական կոմիտե։ Վերջինս նույնպես վերցված էր խորհրդային օրինակից։

«Այս փորձը տեղայնացվեց Արցախում, այդ փորձի հիման վրա 1992 թվականի օգոստոսի 15-ին ստեղծվեց նմանատիպ մարմին, որի լիազորությունների մեջ ներառվեցին ինչպես գործադիր իշխանության ամբողջ լիազորությունները, այնպես էլ, ինչու չէ, նաև ռազմական որոշումներ կայացելու լիազորությունները։

Այդ մարմինը՝ ստեղծված ծայրահեղ իրավիճակում, ամեն դեպքում կարողացել է  համադրել միանձնյա կառավարումը կոլեգալության հետ»,- ասում է Մ. Հարությունյանը։

ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է. «Տնտեսական հարցերը քննարկում էին տնտեսական ոլորտի պատասխանատուները, բանակի հետ հարցերը՝ բանակի անձնակազմի հետ։ Ընտրվել է այն ժամանակ կառավարման այն մոդելը, որն այն ժամանակ, իմ տպավորությամբ, ամենից արդյունավետը պետք է լիներ»։

«Հաշվի առնելով ՊՊԿ նախագահի անձնական հատկությունները, կառավարման ձիրքը, ընդունակությունները և խարիզմատիկ կեցվածքը, կարելի է ասել, որ անձնական այդ գործոնները ևս որոշակի դեր խաղացել են այդ որոշումներն ընդունելու և կյանքի կոչելու առումով»,- ասում է պատմագետը։

Սերժ Սարգսյանը նշում է. «Ճիշտ է, մինչ այդ էլ, արդեն տևական ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի ոչ ֆորմալ առաջնորդը, բայց մի բան է, երբ որ քո աշխատանքը կատարում ես ի շնորհիվ քո անձնական հեղինակության, մեկ այլ բան, երբ այդ հեղինակությանը գումարվում է  նաև օրենքով քեզ տրամադրված լիազորությունները»։

Ասկերանի ՊՇ հրամանատար Վիտալի Բալասանյանն ասում է. «Երբ ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, շատ կարճ ժամանակում շրջանների ջոկատները, վաշտերը, գումարտակները ենթարկվում էին պաշտպանության բանակին»։

«Հայրենիքի համար պայքարելը կամավոր պարտականություն չէ՝ դու ուզում ես, կամ չես ուզում, բավարար խիզախություն ունես, թե չունես։ Պետությունն իր ամբողջ լծակներով պետք է մտներ այդ պատերազմի մեջ, նաև պարտադրել ժողովրդին պատերազմել։ Այլ կերպ հայրենիք, հողեր չեն պահում։ Ընդհանուր մոբիլիզացիա, ռազմական դրություն մտցնելուց հետո մեր բանակը հնգապատկվել է։ Բոլորը հասկացել են՝ այնպես չէ, որ թաղի մի քանի խիզախ տղա որոշել են պայքարել։ Բոլորը պետք է զենքը ձեռքին առաջին գծում լինել։ Փոփոխությունն ակնհայտ էր, ուղղակի տևեց 2-3 ամիս, որ այդ փոփոխությունը և ժողովուրդը զգա իր վրա, իր ոգու վրա, և թշնամին զգա»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը։

Իրականացված մոբիլիզացիան տալիս է իր առաջին արդյունքները, արդեն սեպտեմբերի 4-ին կազմակերպված հարձակմամբ հնարավոր է եղել 4 ժամում կոտրել թշնամու դիմադրությունը, ազատագրել գյուղեր, բնակավայրեր։ Արցախյան սկսվող հաջողություններին նպաստում է նաև ՀՀ  պաշտպանության նախարարության կողմից  իրականացվող նպատակաուղղված բարեփոխումները նորանշանակ նախարար Վազգեն Մանուկյանի կողմից։

«Պետական պաշտպանության կոմիտեն պարտավոր էր ոչ միայն զբաղվել երկրի անվտանգության հարցերով, նաև փորձել զարգացնել երկրի տնտեսությունը։ Խոսքը գնում էր՝ ինչ-որ չափով հնարավոր չափով բնական կյանքի բերել ամեն ինչ՝ ջուր, էլեկտրականություն, առևտուր, պետք է մարդիկ հասկանային, որ բացի պատերազմից, կա աշխատանք, ընտանեկան հարցեր լուծելու հնարավորություն։ Չգիտեինք՝ քանի տարի էր այդ ամենը տևելու։ Առաջին քայլերից փորձել ենք ամեն ինչ անել, որ մեր կյանքում տեղ ունենա և մշակույթը, և կրթությունը, և տնտեսական գործունեությունը։

Մենք մեր քայլերով այն ժամանակ իրավիճակ ենք փոխել»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը։

Մհեր Հարությունյանը նշում է. «Պետք է արժանին մատուցել ՊՊԿ գործունեությանը, նրա մեջ ընդգրկված գործիչների այն ժամանակվա ձեռնարկումներին։ Ընդհանրության մեջ առաջադրված խնդիրների լուծման առումով այդ մարմինը և այդ մարմնի մեջ ընդգրկված մարդիկ իրենց առջև դրված խնդիրները լուծել են»։

Սերժ Սարգսյանի խոսքով, Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր. «Ի պատիվ Ռոբրետ Քոչարյանի և Պաշտպանության պետական կոմիտեի, այդ կենտրոնացումը տեղի ունեցավ, ռազմական դրությունն, իրոք, դարձավ ռազմական դրություն, ամբողջական զորահավաք անցկացվեց, ճակատում հայտնվեցին ոչ միայն նրանք, ովքեր կամավոր էին կռվում, ցանկանում էին կռվել, այլ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի էին զենք  բռնելու։ Սա չէր կարող իր արդյունքները չտալ և ինչպես բոլորիս է հայտնի՝ այսօր կա ազատ, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և, իհարկե, ԼՂՀ կայացման մեջ մեծագույն վաստակ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Երևի նրա մեծագույն վաստակն է։ Իհարկե, նրա բարի, լավ գործերը շատ-շատ են, բայց մեծագույն վաստակը, իմ կարծիքով, հենց դա է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:12
Իտալիայում խուզարկել են նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 քաղաքացու տները
Իտալիայի ոստիկանները ներխուժել էին 11 կասկածյալների տները՝ Նախագահ Սերջիո Մատտարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արթուր Դանիելյան. Ներքաղաքական խժդժության արդյունքում Սյունիքը կտարանջատվի Հայաստանից
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, որ միացել է #antinikol շարժմանը, գրում է. «Քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
14:58
Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է արագ լուծվեն, ներառյալ ռազմագերիների վերադարձը․Լավրով
«Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն ու առանց նախապայմանների»,-այս մասին Բաքվում ասաց Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:44
Վաղը ներդրողը Թուրքիայից կգա, մանկապարտեզի «Արևիկ» անունը կսարքի «Բայրաքթար».Դավիթ Սահակյանց
«Նա առնետի տեսակ է՝ անընդհատ աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ինչ որ բան փախցնել ուզող պերսոնաժ է Փաշինյանը իմ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին
«Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լավ, դուք ինչքան էշ եք, որ չեք հասկանում՝ նոր պատերազմ է հասունանում. Սերգեյ Շաքարյանց
«Էրդողանն աշխատում է հանուն գլոբալիստների պլանների իրականացման, վերջերս մեր հայրենակիցներից մեկը Աբու-Դաբիում մի մեծ, ծավալուն հոդված էր...
Աղբյուր` Panorama.am
14:16
Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կարգավորման բանալին ձեռք բերված նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների լիակատար...
Աղբյուր` Panorama.am
14:12
Բայրամովը կարծում է, թե Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերիներին և կարելի է խոսել հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իսրայելի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ շարժման գործողությունները
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Գազայի հատվածում Համասի արմատական շարժան՝...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վահե Հովհաննիսյան. «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացրել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Վարդևանյանի միջնորդությունը՝ դատական նիստերը տևական ժամանակ հետաձգելու վերաբերյալ, մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց  ԵԴ/0253/01/19 գործով...
Աղբյուր` Panorama.am
13:29
Պյանիչը գուցե վերադառնա Յուվենտուս
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»․ թուրինյան ակումբը քննարկում է բոսնիացուն...
Աղբյուր` Panorama.am
13:21
Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է Քուրդիստանի դրոշով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մարիա Սուքիասյան. Էշի և էշերի սահմանադրական իրավունքները
Այլընտրանքային նախագծեր խումբ ը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապակում ենք ամբողջությամբ. «Իջևանցին էշով...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց...
Աղբյուր` Panorama.am
13:03
Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
Առնվազն 24 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների արդյունքում: Նման տվյալները, Independent-ի հաղորդմամբ, ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
12:57
Իդլիբում թուրք զինծառայող է սպանվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սիրիական Իդլիբում «թուրքական շարասյան վրա հրթիռային հարձակման հետևանքով» մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Զելենսկին գնահատել է իրավիճակը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դոնբասում դիպուկահարների թիրախային հարձակումները «գրեթե անցյալում են», նա դա...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ. Աթանեսյանը՝ գլխավոր դատախազին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չգիտի, թե «ինչի մեջ է խրվել»։ Ասուլիսում նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:...
Աղբյուր` Panorama.am
12:45
Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա. Աբրահամյան
«Ինչ բանակ էլ հետագայում կառուցենք, վերափոխենք կամ բարեփոխենք՝ հիմքում պրոֆեսիոնալ զինվորականներն են լինելու»:
Աղբյուր` Panorama.am
12:38
Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում խնդիրները լուծելու համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Պուտինը Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ՌԴ կողմից «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղարկող օրինագիծ:...
Աղբյուր` Panorama.am
12:25
Լավրովը Բաքվում նշել է ռազմագերիների, պատմամշակութային ժառանգության մասին
«Մենք լիովին հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը՝ համաձայն երեք երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ալիևը սպառնում է Ֆրանսիային ու Կանադային՝ խորհուրդ տալով իրենց տարածքում հայերին ինքնավարություն կամ անկախություն տալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային հորդորում է չխառնվել Բաքվի գործերին «Երբեմն աշխարհի մյուս կողմի երկրները...
Աղբյուր` Panorama.am
12:04
Եթե սրանք ստանան 30-40 տոկոս ձայն, խելացի, ազգասեր զանգվածը պարզապես գնալու է այստեղից. Աթանեսյան
«Հականիկոլական չէի անվանի այդ շարժումը: Շարժում, որը դեմ է այս ազգադավին, հայ ազատագրական շարժում է»,- ասուլիսում ասաց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ուսուցիչ և ութ աշակերտ, չորսը հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվում էր վեց...
Աղբյուր` Panorama.am
11:58
Դատախազությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների պետհամարանիշների հափշտակության դեմ արդյունավետ պայքարի համար
2020թ. և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության...
Աղբյուր` Panorama.am
11:56
Երևանում սպանության գործով հայտարարվել է հետախուզում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}