Քաղաքական 16:42 03/09/2020 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Մեզ մնաց կորսված ժամանակը, որը չկարողացանք ավելի էֆեկտիվ օգտագործել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Տավուշյան դեպքերից ավելի քան մեկ ամիս անց ակտիվացել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման մասին հայտարարությունները։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում ու դրանցից հետո հաճախ ընդգծում էր, որ մարտի դաշտում ձեռք բերած հաջողությունները պետք է տեղափոխել դիվանագիտական հարթություն։

Հուլիսյան դեպքերին հաջորդած գործընթացների, հայտարարությունների մասին  Panorama.am-ը զրուցել է կենտրոնի ղեկավարի հետ։

Panorama.am -Պարոն Աբրահամյան, Դուք այս պահին տեսնո՞ւմ եք ռազմական հաջողությունները դիվանագիտական դաշտ տեղափոխելուն ուղղված ջանքեր։
Տիգրան Աբրահամյան-Այս տեսանկյունից երկու հիմնական հարց պետք է դիտարկել, նախ՝ բանակցային գործընթացում տեղի ունեցող փոփոխություններն ու բանակցային սեղանի շուրջ կողմերի վերադարձը, և երկրորդը՝ թե ինչ փաստաթղթերի ու օրակարգի շուրջ է տեղի ունենում այդ վերադարձը։

Երբ ես ասում եմ, որ զինված ուժերը հաղթաթուղթ են տվել դիվանագետներին, նկատի ունեմ, որ սա հնարավորություն է բանակցային գործընթացում առավել նպաստավոր դիրքավորում ապահովելու տեսանկյունից։ Վերջին շրջանում հատկապես ռուսական կողմը սկսել է ավելի հաճախ խոսել առաջիկայում նախատեսվող  Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, ինչը որոշակի լավատեսություն է առաջացնում, որ հնարավոր է  բանակցային գործընթացն ինչ-որ կերպով վերակենդանացվի։

Առայժմ դժվար  է ասել մեկ-երկու հանդիպումը հնարավարություն կտա՞ն գործընթացը բանակցային սեղանի շուրջ շարունակելու համար, թե՞ ոչ, ամեն դեպքում միջնորդները, հատկապես ռուսական կողմն ակտիվություն են դրսևորում կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար։

Panorama.am-Երեկ ԱԳՆ խոսնակը, իսկ ավելի վաղ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել էին այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է բանակցային գործընթացի վերականգնում, դրանց թվում  են ուժի կիրառման ու դրա սպառնալիքից, ատելության խոսքից հրաժարում էին։  Հաշվի առնելով բանակցային պրոցեսի պրակտիկան, ինչ եք կարծում, ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի դիրքերից  մշտապես հանդես եկող Ադրբեջանի կողմից կբավարարվե՞ն այդ պայմանները։
Տիգրան Աբրահամյան- Ուժի կիրառման ու դրա սպառնալիքի անթույլատրելիության մասին ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, որի մասին շատ հաճախ խոսում են նաև միջնորդ երկրները։ 1994-ի հրադադարից ի վեր այն եղել է բանկացային գործընթացի կարևոր սկզբունքներից մեկը, սակայն ժամանակը ցույց է տվել, որ տարբեր փուլերում Ադրբեջանը որևէ ձևով կանգ չի առել։ Եթե հայկական կողմի մարտավարությունն այս փուլում այսպիսին է, ապա չի բացառվում, որ այն Ադրբեջանին ավելի հեռացնի բանակցային գործընթացից։ Չեմ ուզում պնդել՝ դա ճիշտ է, թե սխալ, սրա ներքո առկա է հիմնավորումների մեծ փաթեթ, որի մասին արտաքին գործերի նախարարն այդ հարցազրույցում։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից  հատկապես այս փուլում, ներքին գործոններով, Թուրքիայի հետ խորացող տանդեմով պայմանավորված, ռազմատենչ հռետորաբանությունն ու ուժի սպառնալիքը շարունակվելու է, էլ չեմ ասում, որոշակի դեպքերում մեծանալու է։
Միգուցե Հայաստանի ԱԳ նախարարը համոզված է, որ  Ադրբեջանը բանակցային սեղան չի վերադառնալու և այս փուլում փորձում է  նման դիրքերից հանդես գալ։ Ամեն դեպքում Ադրբեջանին ուժի կիրառումից զերծ պահելու համար պետք են գործուն մեխանիզմներ։

Panorama.am-Նույն հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել էր միջազգային վերահսկող մեխանիզմների անհրաժեշտությունը։ Սրա մասին տևական ժամանակ հայկական կողմը չէր խոսում։
Տիգրան Աբրահամյան-Մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա նվազեցնել հրադադարի ռեժիմի խախտումների ընդհանուր դինամիկան, իհարկե ամբողջությամբ չի վերացնի ու չի ոչնչացնի ամբողջ սպառնալիքները, բայց  լրացուցիչ մեխանիզմ է, որը կարող է արդյունավետ աշխատել։

Քանի որ Ադրբեջանը զերծ է մնում ուժի կիրառման ու դրա սպառնալիքի չկիրառումից, ապա հասկանալի է, որ այս մեխանիզմների ներդրումը որևէ կերպ ընդունելի չի լինի Ադրբեջանի համար։ 2016 թվականաի ապրիլյան մարտական գործողություններից հետո դա պարտադրվեց Ադրբեջանին, որը չէր կարող չընդունել։ Այդ պարագայում միակ բանը, որ կարող էր անել Ադրբեջանը՝ մեխանիզմների ներդրման ձգձգումն էր, ինչն իր դեմ էր գործում։ Սակայն 201-ի իրադարձություններից հետո վերսհկող մեխանիզմների ներդրման մասին խոսակցությունները կարծես երկրորդ պլան մղվեցին, ինչը խնդիրներ առաջացրեց։ Բայց ինչ եղել, եղել է, գոնե հիմա լավ է, որ փորձ է արվում դրանք կրկին օրակարգ վերադարձնել։ Արդյունքում մեզ մնաց կորսված ժամանակը, որը չկարողացանք ավելի էֆեկտիվ օգտագործել։

Panorama.am-Մեկ ամսվա հեռավորությունց գնահատելով՝  հուլիսյան  դեպքերն ի՞նչ ցույց տվեցին։
Տիգրան Աբրահամյան-Տավուշի ուղղությամբ մարական գործողությունները ցույց տվեցին, որ գործընթացը ճիշտ հունով չի ընթանում։ 2018-ից հետո, երբ հայկական, ադրբեջանական, միջնորդ կողմերը փորձում էին լավատեսական ազդակներ հաղորդել, օրինակ հայտարարելով, որ հրադադարի ռեժիմի խախտումների նվազումով սկիզբ է դրվում գործընթացին, որը կարելի է  կառուցողական հունով տանել։ Իհարկե, շատ անորոշ էր, թե ինչ ուղղությամբ է  գնալու։ Տավուշում տեղի ունեցած դեպքերը ֆիքսեցին, որ վերջին տարիների քննարկումները, հանդիպումները, առհասարակ  դիվանագիտական բլոկում աշխատանքը, ըստ էության, արդյունավետ չի եղել, ինչ հետևանքով իրադարձությունները տեղափոխվեցին ռազմաճակատ։

Այս իրավիճակը նաև ցույց տվեց, որ գործընթացն առավել քան երբևէ գտնվում է փակուղում, էականորեն մեծացել է մարտական գործողությունների ծավալման հնարավորությունը։ Պետք է արձանագրել, որ կային հանգամանքներ, որոնք ընդհանուր լարվածության վրա ունեցան իրենց ազդեցությունը, օրինակ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամ հիշեցնող իրավիճակը, համավարակի հետևանքով տնտեսական մեծ կորոստներով պայմանավորված սոցիալ-տնտեսական վատացող իրավիճակը։ Եթե այլ հանգամանքներում սահմանային իրադարությունը կարող էր նման ծավալում չունենալ, ապա այս իրավիճակում մարտական գործողությունները կարող էին շատ ավելի վտանգավոր բնույթ ստանալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}