Իրավունք 20:25 03/09/2020

Էդգար Մալաքյանը կկալանավորվի, Գոռ Մալաքյանի գործով դատարանը խորհրդակցական սենյակում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանից։

Հիշեցնենք, որ  ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին, նաև նրա եղբորը՝  ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 

Պաշտպանը հայտնեց, որ դատարանը Էդգար Մալաքյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, կալանավորումը բավարարվել է մասնակի՝ մեկ ամսով։ Նա նշեց, որ որոշումը ստացել է, բայց դեռ չի հասցրել ծանոթացել, թե կալանավորման համար որպես հիմք ինչն են ընդունել։ Միաժամանակ նշեց, որ թեև չի ծանոթացել որոշմանը, սակայն կբողոքարկի, քանի որ իր համար ակնհայտ է՝  կալանավորման հիմք առհասարակ չկա։

Գոռ Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության հետ կապված դատարանը հեռացել է խորհրդակացկան սենյակ։ Պաշտպանն ասաց՝ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի որոշումը։

Հարցին՝ ի՞նչ եք ակնկալում, Գոռ Մալաքյանի դեպքում էլ դատարանը նույն որոշումը կկայացանի, ինչ Էդգար Մալաքյանի, Գ. Միքայելայնն ասաց, որ այլ որոշում է ակնկալում։

«Ոչ։ Էդգարի դեպքում էլ նման որոշում չէի սպասում։ Առավել ևս Էդգարին կալանավորելուց հետո ուղղակի  չգիտեմ էլի... Երկու տղայի կալանավորե՞ն։ Ակնկալում եմ, որ այս դեպքում որոշումը նմանը չի լինի»,- ասաց պաշտպանը։

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին՝ քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի  ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Նույն ժամանակահատվածում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ  երկու քննիչներ նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից, հակադրվելով հասարակության անդամներին, անձնական պատվախնդրությունը վեր դասելով հասարակության շահերից և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել հարակից սրճարաններում գտնվող անձանց անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանց գործողությունները զուգորդվել են այդ պահին ներկա գտնվող ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Լուկօյլ»-ին արգելվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանել
Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Լավ չեք աշխատում, արա՛»․ Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Օկուպացիոն վարչակարգի չինովնիկները շատ են սիրում դժգոհել Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. Իրանի քաղաքացին հոսպիտալացվել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
19:43
Օջալանը դատի է տվել Հունաստանին
Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
19:28
Փյունիկը հաղթել է Արարատին
Fastex ՀՊԼ 19-րդ տուրում «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը։Այս մասին գրում է Արմսպորտը։...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հայկական բեռնատարների խնդիրը Վրաստանում և ռուս-վրացական սահմանային անցակետերում շարունակում է մնալ չլուծված․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Հայրենակիցնե՛ր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ողջի գետի աղտոտման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ողջի գետի աղտոտման փաստով նախաձեռնվել է քրեկան վարույթ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի հատկանիշներով ։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը Վրասատնի հանդեպ շարունակվում է
Բուխարեստում կայացած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում խոսում են նաև Վրաստանին աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արցախում փաստաբանության ինստիտուտի կայացումը կարևոր է․ Հարությունյան
Նախագահ Հարությունյանն ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին...
Աղբյուր` Panorama.am
18:29
ՔՊ-ն կմասնակցի ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստին
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից.10-ից ավելի քրեական վարույթ
Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա. Աղաջանյան
«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հանձնվեց Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր տեղի ունեցավ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխությունը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
17:51
ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը
Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու Եվրամիության մտադրությունը: «ՌԻԱ նովոստի»-ն...
Աղբյուր` Panorama.am
17:38
Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
Իրանի Գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել չորս մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսելու և մարդկանց առևանգման համար։ Այս մասին չորեքշաբթի Mehr...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման հարցին
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում է եղել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Արևմուտքը Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել. Բլինկեն
ՆԱՏՕ-ն և դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են 40 միլիարդ դոլար ռազմական օգնություն և կշարունակեն տրամադրել այն: «ՌԻԱ նովոստի»-ն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Կաթողիկոսը նոր նշանակում է կատարել
Վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Էդուարդ Աղաջանյանը հետաձգեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստի քննարկումը
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հետաձգեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած  ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԶՊՄԿ. Վերջին անգամ պոչատարից արտահոսքի դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ
ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարում վթարի մասին  տեղեկատվությունը: Տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Այսօր մամուլում տեղ գտած...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ իրանցի նախարարի՝ Առողջապահական ցուցանիշներով Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում
Իրանի Առողջապահության, բուժման 7 բժշկական կրթության նախարարն անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովրդի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Ինգա Զարաֆյան. ԶՊՄԿ-ի շահերը գերադասվում են Հայաստանի բնակիչների առողջությունից, շրջակա միջավայրից
Հայաստանում հանքարդունաբերության ոլորտում գործող ընկերությունների՝ մասնավորապես «Զանգեզուրի պղձամոլբիդենային կոմբինատի շահերը գերադասվում...
Աղբյուր` Panorama.am
16:18
Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Հայաստանին վերադարձված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսված է, ընթանում են փորձաքննություններ. Ավանեսյան
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 28-ին Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի  նույնականացման գործընթացը սկսված է, այս պահին ընթանում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան
12:32 29/11/2022

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}