Հասարակություն 12:06 04/09/2020 Հայաստան

Կարելի՞ է ընտանիքներին բաժանել կորոնավիրուսի պատճառով. բողոքի ակցիա

ՀՀ-ում ՌԴ դեսպանության, ԱԳ նախարարության, կառավարության դիմաց տարբեր օրերին բողոքի ակցիաներ իրականացնող Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց։

Նշենք, որ ԱԺ-ում այժմ  արտահերթ նիստ է, օրակարգում է կարանտին սահմանելու օրենսդրական փաթեթը։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք այստեղ տուն չունեն, մեծամասնության ընտանիքները ՌԴ-ում են, եկել են, կորոնավիրուսի պատճառով չեն կարողնում հետ վերադառնալ.

«Խնդրում ենք նախարարներին, ովքեր իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն գնանք, հասնենք մեր ընտանիքներին։ Թոշակառու եմ։ Իսկ թոշակառուն այստեղ ո՞նց պետք է ապրի։ Հիմա վարձով եմ այստեղ ապրում։ Մենք անդունդի եզրին կանգնած մարդիկ ենք՝ ոչ առաջ կարող ենք գնալ, ոչ հետ։ Թող կառավարությունը մեզ օգնի, մի բան անի, ճանապարհ բացի, գնանք հասնենք մեր ընտանիքներին։Մի կերպ եմ գոյատևել այս ամիսների ընթացքում։ Ես Ռուսաստանում աշխատում եմ, ապրում եմ։ Այստեղ ինձ ո՞վ աշխատանք կտա։ Այսօր երիտասարդ աղջիկներն աշխատանք չեն կարողանում գտնել, թոշակառուին ո՞վ կընդունի, ո՞վ է հաշվի տեղ դնում։
Թոշակառուին թող այս ընթացքում  ավելի փող տային, եթե այդքան լավ պահում են։ Ողորմելի թոշակով՝  35 հազար ես եմ ստանում, 45 հազար՝ ամուսինս, այսքան փողը նույնիսկ տան վարձ չենք կարող տալ։ Այստեղ ապրելու իմաստը ո՞րն է։ Մարդը մի կյանք է ապրում, ուզում է  ապրի այնպես, ինչպես ուզում է։Հայաստանն ամենալավ երկիրն է, բայց հանգամանքներից ելնելով չենք կարող այստեղ ապրել։ Խնդրում ենք, պահանջում ենք, որ այս հարցը լուծեն»։

Նա նշեց, որ կան երիտասարդ ընտանիքներ, որոնք բաժանված են այսքան ամիս՝ կինն է այստեղ, ամուսինը՝ այնտեղ կամ հակառակը. «Այս հոգեվիճակն ավելի ծանր վիճա՞կ չի։ Կարելի՞ է  ընտանիքներին բաժանել կորոնավիրուսի պատճառով»։

Մեկ այլ բողոքող ասաց, որ 6 ամիս Հայաստանում է, աշխատանք չի գտնում. «Ապրելու հնարավորություն չեմ տեսնում այստեղ, մի բան անեն ու մեզ ճանապարհեն»։

Բողոքող քաղաքացիները հիշեցրեցին՝ օգոստոսի 12-ից սկսել են ակցիաներ, ոչ մի հստակ պատասխան չեն ստացել, իսկ այստեղ հավաքել են՝ ակնկալելով, որ պատգամավորներ իջնեն ու հստակ պատասխաններ տան, հստակ լուծումներ՝ քաղաքացիների խնդիրները լուծելու համար։

Բողոքող քաղաքացիների հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նախ նշեց, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ գտնվում են ՌԴ-ում իրենց անձնական մեքենաներով, չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Չարտերային չվերթներով կարող են գալ, բայց մեքենաները թողնելու տեղ չունեն։ Պատգամավորն ասաց, որ դիմել էր հատուկ թույլտվություն Վրաստանից խնդրել, շարասյունով մեքենաները  գան Հայաստան, սակայն այդ առաջարկը մերժվել է։  Երկու տարբերակ է առաջարկվել՝ ավտոբուսներով գալ, երկրորդ՝ մեքենաները քարշակներով բերել, ինչը ծախսատար է։

Ինչ վերաբերում է  այս կողմից բացելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա մասին խոսակցություն չկա։ Ըստ նրա, նախկինում խոսակցություն է եղել ՀՀ-ում արտակարգ դրությունը վերացնելու հետո, սակայն երբ դադարի արտակարգ դրությունը, պետք է հայտարարվի կարանտին։

«Մեր մտավախությունն այն է, որ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ, անհասկանալի ու  սահմանները  շարունակաբար չբացեն, որովհետև շատ դժվար է լինելու բացատրել, որ արտակարգ դրությունից ավելի մեղմ ռեժիմի մեջ ենք մտնելու, որի անունը կարանտին է, հայտարավելու է ողջ տարածքում»,- ասաց Է.Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ երկկողմանի պրոբլեմ է, պետք է լինի զբաղվող իշխանություն, զբաղի ու խնդիրները լուծի։  Ըստ նրա, եթե բանակցություններ տարվեին ՌԴ հետ,  կբացվեր, գոնե մի բան կլիներ։ 

«Ես մտածում եմ, որ եթե մեր վարչապետը զանգի  Վրաստանի վարչապետին ու ասի՝ Հայաստանի պետհամարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա, կուղեցի սահմանից մինչև ՀՀ սահման, թողեք գան, հարց չկա։ Բայց  զանգե՞լ են։ Չեն զանգել։ Ես զանգել եմ, ասել են՝ հանձնարարել ենք, ՀՀ դեսպանատունը դիմել է, ասել են՝ մեր օրենքին հակասում է։ Այնքան բան է  օրենքներով հակասում։ Բայց եթե բանակցում են, լինում է,  էլի։ Հիմա Վրաստանի հետ  ջերմ, եղբայրական հարաբերություններ ունեն։  Ինչի՞ դա չի արվում։ 

Ռուսաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ  Վրաստանի հետ, բայց կարողացավ այնպես անել, որ իր քաղաքացիներին Բագրատաշենից ավտոբուսներով տանել Լարս։ Հիմա բանակցելու վրա է, բանակցեք, արեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ 

Նա նշեց, որ շարունակաբար կզբաղվեն այս հարցով։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}