Քաղաքական 15:18 04/09/2020 Հայաստան

Ե՞րբ է «ԲՀԿ»-ն պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր եմ և ոչ մի դեպքում դուրս չեմ գալու կուսակցությունից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ նա լքի կուսակցությունը։

Պատգամավորը նշեց, որ ինքը ոչ միայն քաղաքականություն վարող, այլ նաև՝ մշակող գործիչ է, և չի հասկանում, թե ինչու պետք է դուրս գա։

Դիտարկմանը, որ մինչ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է հանրահավաք անել, իշխանական խմբակցության ղեկավարը մեղադրում է կուսակցությանն այլ ուժերի ազդեցության տակ լինելու  մեջ, Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ չի պատրաստվում մեկնաբանել որևէ մեկի  հայտարարությունը։

«Իրենց կարծիքն է, մենք էլ ենք տարբեր բաներ ասում։ Բացի այդ, առաջին անգամ չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաք է անում, միշտ էլ արել է։ Ինքնուրույն օրակարգ ենք մշակում, ինքնուրույն ուժ ենք, տարբեր ուժեր կգան-կգնան, «Բարգավաճ Հայաստանը» միշտ մնալու է։ Այնուամենայնիվ, ինձ համար անընդունելի է, որ ասում են, թե ուղղորդվում ենք ինչ-որ մեկի կողմից»,- ասաց պատգամավորը։

Հարցին, արդյո՞ք 2015-ին Լևոն Տեր-Պետրոսյանն է Ծառուկյանին համոզել  պահանջել իշխանությունների հրաժարականը, Մելքումյանը պատասխանեց․ «Համոզելը քաղաքական կատեգորիա չէ: Եթե ուզում եք հետ գնալ 2015, ապա այն ժամանակ իրավիճակն այլ էր: Եթե հիշում եք, պայքարն ավելի վաղ սկսվեց,  բերեց հանգեցրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականին ու շարունակություն եղավ»:

Հարցին, թե «ՀՅԴ» և «Հայրենիք» կուսակցությունների հետ համատեղ «ԲՀԿ»-ն այժմ համագործակցում է, և կարծես թե, ամեն ինչ գնում է դեպի իշխանափոխություն, ի՞նչն է քաղաքական ուժերին հավատ ներշնչում, որ հնարավոր է իշխանափոխություն անել, Միքայել Մելքումյանը պատասխանեց՝ որևէ բան ինքնանպատակ չի արվում, և եթե ԲՀԿ-ն քննադատում է իշխանության վարած քաղաքականությունը, նշանակում է, որ շատերն են տեսնում թերացումները։

«Մենք ասում ենք, թե որոնք են իշխանության սխալները, և այն ուժերը, որոնք մեզ հետ համակարծիք են, սկսում են մեզ հետ քննարկումներ անցկացնել՝ ընդհանուր օրակարգ ունենալու համար։ Բայց այդ համագործակցությունն ինչ շանսեր կունենա, կյանքը կթելադրի ու ցույց կտա։ Աշխարհը արագ փոփոխվում է, և մենք չպետք է լռենք։ Մենք պետք է մատնանշենք խնդիրները։ Հո չենք լռելու, ծափ տանք, ասենք էս ինչ է կատարվում, էս ինչ լավ է։ Չափ կա վատ լինելու, շեղվելու, եթե ողջամիտ աստիճանից շատ է շեղումը, արդեն բարձրաձայնում ենք»,- պատասխանեց պատգամավորը։

Դիտարկմանը, որ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կարծիք է հայտնել, թե քաղաքական երեք ուժերի օրակարգը ձախողման է դատապարտված, քանի որ այն նեղ կլանային օրակարգ է, Միքայել Մելքումյանն արձագանքեց՝ կարող են հնչել տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ ամեն արտահայտված կարծիք ճիշտ է։

«Քաղաքական պայքարը ասֆալտի վրա հանգիստ, սպիտակ ձեռնոցներով քայլելը չի։ Կան դժվարություններ, կան խնդիրներ։ Եվ պարզ է, որ իշխանությունը փորձում է պահել իշխանությունը։ Կարող են նաև սրումներ լինել, բայց կարևորը ժողովրդի վիճակը լավացնելն է։ Կարևորը, պայքարից ելնելով, մարդկանց կյանքի որակի լավանալն է»,- նշեց պատգամավորը։

Հարցին, թե ե՞րբ է «ԲՀԿ»-ն պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Միքայել Մելքումյանը պատասխանեց՝ հունիսի հինգին հնչեցված բոլոր հայտարարություններն ուժի մեջ են. «Կա օրակարգ, որի մասին կիմանաք։ Պահը կգա, ամեն ինչ կտեսնեք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}