Գալկինը մեկնաբանել է իր և Ալլա Պուգաչովայի բաժանման մասին լուրերը
Հումորիստ Մաքսիմ Գալկինը մեկնաբանել է Ալլա Պուգաչովայից բաժանվելու մասին լուրերը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ինստագրամյան իր էջում նկար է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է երգչուհի ամուսնուն գրկած լեզուն դուրս հանած ժպտում։
«Չսպասե՛ք...։ Բամբասանքներ են»,- գրել է Գալկինը։
Ավելի վաղ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ զույգը բաժանվել է։ Իսկ երգչուհի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը չէր մեկնաբանել այդ լուրերը՝ նշելով, որ ուրիշի անձնական կայնքին խառնվելն ու դա մեկնաբանելը սխալ է։