Ավինյանի գրասենյակի ղեկավարը՝ «Հին Երևան»-ի համակարգող աշխատանքային խմբի ղեկավար
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ է ստեղծվելու, նույն որոշմամբ հաստատվել է նաև խմբի կազմը։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ ասված է.
««Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագրի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը, խմբում ընդգրկված են ԿԳՄՍ փոխնախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու նրա տեղեկալը, Ավինյանի խորհրդականը, Երևանի գլխավոր ճարտարապետը, «Հին Երևան» նախագծի հեղինակը և այլք։
Հարակից հրապարակումներ`
- Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
- «Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները