ՊԵԿ նախագահի տեղակալ. Կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց
«Բոլոր այն հարցերը, որոնք այսօր կառավարության դիմաց հնչեցվում էին, տնտեսվարողների հետ զրուցել ենք այդ հարցերի վերաբերյալ։ Իրենց հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, որը հանդիպել է այսօր կառավարության, ապա ՊԵԿ դիմաց բողոքի ակցիա իրականացրած հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։
Նա նշեց, որ հանդիպմանն իրենք ներկայացրել են, թե ինչպես են գների ուսումնասիրություն իրականացնում։
«Տնտեսավարողների հետ 2 ժամից ավելի քննարկում ունեցանք, բոլոր հարցերը, որոնք բարձրացված էին, քննարկեցինք, ներկայացրեցինք, թե ինչ գներ ենք նախատեսում, բոլորը խելամիտի սահմաններում էին, որը նաև ընդունվեց տնտեսվարողների կողմից։
Հարցեր կային, որոնք լուծում ստացած տեղում, հարցեր կային, որոնց ընթացքում լուծում կտրվի։
Ամեն դեպքում տնտեսվարողների հետ բաժանվեցինք այն նոտայի վրա, ոնց որ թե իրենց բարձրացրած խնդիրը չի լուծվում, որովհետև իրենց բարձրացրած խնդիրն այն է, որ որևէ բան չփոխվի, շարունակեն աշխատել այնպես, ինչպես նախկինում։
Եթե ձևակերպենք, որ խնդիրը դա է, այո, կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց, բայց եթե մենք հասկանում ենք, որ անցում ենք կատարում ամբողջությամբ ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմի, որն ապահովելու է հավասարություն ամբողջ հագուստի շուկայի դաշտում, ապա, ինձ թվում է, այսօր բարձրացված խնդիրները կամ արդեն լուծված էին, կամ տեղում լուծվեցին կամ մինչև օրվա վերջ կլուծվեն»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Նա նշեց, որ մոտավորապես գների բարձրացումը մինչև 1,5-2 անգամ է լինելու, 6 անգամ բարձրացման մասին խոսք չի կարող լինել։
«Այսօր մոտավորապես ջինսե տաբատը 3500 դրամ է, դրանից 1200 դրամի կարգի հարկ է մուծվում, որն, ինձ թվում է, այսօրվա շուկայի եթե իրականությունը չի արտացոլում, ապա իրականությունից ցածր էլ է։ Եթե գումարում ենք ինքնարժեքը, հարկը, ստացվում է 4700 դրամ, գնում ենք խանութներ, որտեղ վաճառում են, միանշանակ ջինսերն այդտեղ 5000 դրամ չեն»,- ասաց Շուշանիկ Ներսիսյանը։
Նա նաև նշեց, որ նոր գործընթացում որևէ նոր կոռուպցիայի հանգեցնող փոփոխություն չի տեսնում։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը՝ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ
- Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը
- «Այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել». բողոքում են քաղաքացիները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին