Իրավունք 12:40 09/09/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո

«Այս գործը, որ քննվում է դատարանում, չի վերաբերում ոչ սպանություններին, ոչ մարմնական վնասվածքներին և ոչ էլ գույքային վնասին։ Հենց այս հիմնավորումներով մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների մասնակցությունը այս դատական գործին այդ կարգավիճակով»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով երեկվա դատական նիստում իր միջնորդության քննարկմանն ու արդյունքում կայացված որոշմանը։

Փաստաբանն առաջարկել էր, որ տուժողի իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հանդես գան վկայի կարգավիճակով, քանի որ նրանց հայտնած տեղեկությունները կարող են կարևոր նշանակություն ունենալ։

Ալումյանը հիշեցրեց, որ օգոստոսի 4-ի նիստում ներկայացված միջնորդության քննարկումը ընդհատվեց, քանի որ Տիգրան Եգորյանը նիստի երկրորդ մասին չէր ներկայացել։

«Դատարանն անհրաժեշտ համարեց նրա կարծիքը լսել, և նիստը հետաձգվեց պարոն Եգորյանի չգալու ու դատարանի այն փաստարկի պատճառով, որ առանց նրա այդ հարցը չպետք է քննարկվի»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ երեկվա նիստին Եգորյանը չեկավ, մինչդեռ դատարանը որոշում կայացրեց։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանն ընդգծեց, որ մարտի 1-ի սպանությունների ու մարմնական վնասվածքների վերաբերյալ գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, և հենց այդ գործով պետք է տուժողները ներկայացնեն իրենց պահանջները ու ունենան տուժողի իրավահաջորդի կարգավիճակը։

«Պետք է բոլորս հույս ունենանք, որ հենց այդ գործով են բացահայտվելու սպանություն կատարած անձինք, նրանց հրահանգ տված անձինք, մարդկանց մարմնական վնասվածք պատճառած անձինք։ Բայց ոչ այս գործով, քանի որ, կրկնեմ, այս գործը չի քննում ոչ սպանությունները, ոչ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերը»,- ասաց նա։

Անդրադառնալով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող կողմի՝ միջնորդության վերաբերյալ հնչեցրած առարկություններին, որոնց համաձայն ՀՔԾ-ում քննվող գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կարգավիճակը պահպանում են նաև առանձնացված մասով, Ալումյանը նկատեց՝ այդ դեպքում ինչո՞ւ եք 268 տտուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել ու այդ գործում նրանց ներգրավել, որո՞նք են այդ ընտրության չափանիշները։

«Միգուցե դուք ընտրության հիմք եք ընդունել այն փաստը, որ այդ մարդիկ պատրաստ են մարտի մեկի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Ռոբերտ Քոչարյանի վրա։ Միգուցե դա է ձեր չափանիշը, եթե ոչ, ապա բացատրեք, թե որն է ձեր չափանիշը։ Ինչո՞ւ 268 անձանցից դուք 102-ին եք ընդգրկել դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում, իսկ 126-ին չեք ընդգրկել։  Միգուցե այն մարդկանց մարմնական վնասվածքները տարբերվում են այդ անձանց մարմնական վնասվածքներից։ Նայում ենք փորձագիտական եզրակացությունները, տեսնում ենք՝ տարբերություն չկա։ Չափանիշը ո՞րն է»,- ասաց պաշտպանը։

Ալումյանը հիշեցրեց՝ այս հարցերը երեկ բարձրացրել են դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում, բայց փաստաբանի տպավարությամբ, դատավորն ամբողջությամբ հանդես է եկել մեղադրողների կողմից։

«Այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք։ Այսինքն, եթե նրանք առարկում են որևէ միջնորդության դեմ, ապա այդ առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, որից հետո անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նսիտի ժամանակ հայտարարել են դատախազները։ Ահա այս մթնոլորտում է տեղի ունենում դատավարությունը»,- նշեց բանախոսը։

Ալումյանի խոսքով, բացի ընդմիջումների վերաբերյալ միջնորդությունների բավարարումից, միակ դեպքը, երբ պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվել է, եղել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հանրապետությունից կարճ ժամանակով բժշկական ծառայություններ ստանալու նպատակով բացակայելու վերաբերյալ հարցը։

«Պաշտպանական կողմի որևէ այլ միջնորդություն, կրկնում եմ ընդմիջումներից բացի, չի բավարարվել։ Դատախազներն առարկում են, ինչը խնդիր չէ, խնդիրն այն է, որ դատախազների առարկությունը դատարանը դիտարկում է որպես իր համար վետո։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Քոչարյանի փաստաբանը։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:26
Մարդիկ ունեն որոշակի վախեր՝ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանին մոտ են. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարզերում բնակվող...
Աղբյուր` Panorama.am
13:20
Արցախում անհետացած լիբանանահայի քույրը խնդրանքով դիմում է Լիբանանի իշխանություններին
«Արևելքը» գրում է.  «Լիբանանի քաղաքացի ամուսիններ՝ Վիգէն Էլճէքճեան եւ Մարալ Նաճարեան իրենց նախնիներու հողին վրայ...
Աղբյուր` Panorama.am
13:09
«Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել
Aysor.am-ը գրում է՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների։ «Հինգ օր է՝ սարի վրա...
Աղբյուր` Panorama.am
12:59
«Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ, որ առաջ չգան»
Լրագրող Նանե Արզումանյանն ահազանգում է՝ Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու սդրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport
Mediaport թելեգրամյան ալիքը գրում է.  «Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված...
Աղբյուր` Panorama.am
12:49
Փաշինյանի ուղերձին արձագանքող օգտատերերը
Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հանդես եկավ ուղերձով՝ արձագանքելու համար ՀՀ երկրորդ նախագահի՝  5-րդ ալիքին տված հարցազրույցին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Անտառներում շրջափակման մեջ գտնվող զինվորների խնդրով արդեն օպերատիվ զբաղվում են. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է՝ ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալիևի ստորացումներին չարձագանքող Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել և մտածել է ինչ և ինչպես պատասխանել Քոչարյանին. Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածն է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ «Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5450 դեպք, մահացել է 37 մարդ
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 158 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:03
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու հերթը հմուտ քաղաքական գործիչներինն ու կառավարիչներինն է. Մամիջանյան
Ընդդիմադիր 17 ուժերի կողմից անցումային շրջանում վարչապետի  թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը հմուտ քաղաքական գործիչ և հմուտ բանակցող է,...
Աղբյուր` Panorama.am
11:26
Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումից հետո մարդու մոտ առաջանում է թուլություն, քնկոտություն,  իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ը տեղեկացնում է՝ այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
Ռուսաստանի  պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողներն ականազերծել են Շուշայի և...
Աղբյուր` Panorama.am
11:13
Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։ «Սեփական ոչնչության գիտակցում՝...
Աղբյուր` Panorama.am
11:05
05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Առողջացել է 1076 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Նիկոլ, դու թուրք ես, դու ավելի թուրք ես քան Ալիևը. Արսեն Բաբայան
«Այ #դավաճան_նիկոլ, դու այդպես էլ ոչ միայն չպատասխանեցիր Ալիևի ստորացումներին, այլ ուղերձումդ լրիվությամբ խոսեցիր Ալիևի լեզվով: Այ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Եթե Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, ապա Վազգեն Մանուկյանը հաղթանակների ու արժանապատվության. Լիլիթ Գալստյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արագածոտնի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և...
Աղբյուր` Panorama.am
10:12
ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում՝ ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Այսօր Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել:...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}