Քաղաքական 09:18 09/09/2020 Տարածաշրջան

Սասունյան. Եվրոպական դատարանի նախագահը ստանում է Ստամբուլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոն անցյալ շաբաթ Թուրքիայի արդարադատության նախարարի հրավերով այցելեց Թուրքիա: Սպանոն հանդիպեց նաև նախագահ Էրդողանի հետ և դասախոսություն կարդաց Թուրքիայի արդարադատության ակադեմիայում:

Չնայած ՄԻԵԴ-ի նախագահն իրավունք ունի այցելել յուրաքանչյուր երկիր, ուր ինքը ցանկանում է, սակայն խիստ անտեղի է, որ նա ընդունում է Ստամբուլի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտորի կոչումը: Մի քանի հայտնի թուրք իրավապաշտպաններ ծավալուն հոդվածներ գրեցին, որոնցով քննադատեցին Սպանոյին՝ իր այցի և պատվավոր դոկտորի կոչումն ստանալու համար:

Թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենը հայտարարեց, որ Սպանոն «պիտանի չէ ՄԻԵԴ-ը նախագահելու համար»: Քաղաքագետ, ակադեմիկոս Չենգիզ Աքթարը Սպանոյի այցը համարեց «սկանդալային» և հորդորեց նրան հրաժարական տալ: Արտաքսված թուրք լրագրող Ջան Դունդարը գրեց, որ Սպանոն «երեք օրում ոչնչացրեց ՄԻԵԴ-ի 30-ամյա հեղինակությունը»: «Ահվալ նյուզը» մեջբերեց հայտնի թուրքերի մի քանի այլ քննադատական մեկնաբանություններ` Թուրքիա կատարած Սպանոյի անհաջող այցի կապակցությամբ:

Այդ քննադատներից մեկը՝ Մեհմեթ Ալթանը, Ստամբուլի համալսարանի այն 192 դասախոսների թվում է, որոնք աշխատանքից հեռացվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրդմամբ: Գյուլենի արգելված կրոնական խմբին իր գոյություն չունեցող անդամության համար բանտարկված Ալթանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ Ստամբուլի համալսարանի՝ իր աշխատանքից հեռացումը չեղյալ հայտարարելու համար։

Էրդողանը նաև աշխատանքից հեռացրեց ավելի քան 150 000 պետական ծառայողների և հետաքննություն անցկացրեց Թուրքիայի մոտ 600 000 քաղաքացիների նկատմամբ, որոնցից 100 000-ը ձերբակալվեց իսլամիստական գյուլենական շարժմանը պատկանելու կեղծ պատրվակով, որը մեղադրվում էր 2016-ին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Թուրքական «Ահվալ նյուզ» կայքը 2020 թ. օգոստոսի 31-ին տեղադրեց՝ «ՄԻԵԴ-ի ղեկավարը կարող է Ստամբուլի համալսարանից ստանալ վիճահարույց պատվավոր դոկտորի կոչում» վերնագրով հոդվածը։

«Ահվալը» հայտնեց, որ Ալթանը Սպանոյին ուղղված և թուրքական լրագրողական P24 հարթակի կայքում հրապարակված բաց նամակում հորդորել է նրան չընդունել թուրքական հրավերը: «Ես չգիտեմ, թե որքան հպարտություն կա մի համալսարանի պատվավոր անդամ լինելու մեջ, որը դատապարտում է հարյուրավոր դասախոսների գործազրկության և աղքատության՝ նրանց անարդարացիորեն հեռացնելով դպրոցից», գրել է Ալթանը։

Ալթանն ասաց Սպանոյին․ «Համալսարանը, որտեղից Դուք դոկտորի կոչում կստանաք, ներառված է որպես «պատասխանող հաստատություն» ինձ նման դասախոսների դատավարության մեջ, որոնք հեռացվել են հրամանագրով․․․․ Այս գործերը դեռ ընթացքի մեջ են, և հավանական է՝ դրանք կհասնեն ՄԻԵԴ, որը Դուք նախագահում եք»։

Ալթանը շարունակեց. «2018-ի մարտին ՄԻԵԴ-ի երկրորդ բաժինը, Ձեր նախագահությամբ, ստեղծեց նախադեպ համընդհանուր օրենքում և որոշեց, որ խախտվել է իմ անձնական ազատության և անվտանգության, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքիան մեղավոր ճանաչվեց․․․․ Էրգին Էրգուլը, որը Թուրքիայի կողմից նշանակվել էր այդ գործով, միակ դատավորն էր, որ անհամաձայնություն հայտնեց և այնպիսի փաստարկներ առաջ քաշեց, որ Դուք գրեցիք «դեմ քվեարկություն» ընդդեմ դեմ քվեարկության, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ՄԻԵԴ-ի պատմության մեջ։ Եվ մյուս անդամները հետևեցին Ձեզ»:

«Ահվալը» հայտնեց, որ ՄԻԵԴ-ում ավելի քան 60 000 անհատական բողոքներ են եղել՝ կապված Թուրքիայում իրավունքների և ազատությունների խախտումների հետ:
Յավուզ Այդինը, որը նույնպես 4500 դատավորների և դատախազների հետ միասին հեռացվել էր աշխատանքից, հոդված գրեց՝ «ՄԻԵԴ-ի նախագահին պատվո փորձություն է սպասվում Թուրքիայում» վերնագրով, որը 2020 թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակվեց «Ահվալ»-ում։ Այդինը գրեց. «Նախագահ Սպանոն անկասկած տեղյակ է Թուրքիայում օրենքի գերակայության վատթարացման մասին։ Որպես պատվավոր մարդ, որը տարիներ շարունակ որոշումներ է կայացրել Թուրքիայի հետ կապված գործերով, նրա այցի նպատակը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան բացեիբաց ու համարձակորեն բղավել փաստերի մասին պետական մարմինների դեմքին»։

Այդինը շարունակեց. «ՄԻԵԴ-ի նախագահը շատ լավ գիտի, որ 2017 թ․ սահմանադրական փոփոխությունից ի վեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում կառավարությունը վերածել է մեկ մարդու կառավարման: Ինչպես Վենետիկի հանձնաժողովն է բացահայտ քննադատության ենթարկել, Սպանոն գիտի, որ Թուրքիայում այլևս գոյություն չունի իշխանությունների և անկախ դատական համակարգի տարանջատում։ Բացի այդ, նա չի կարող տեղյակ չլինել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 2156 (2017 թ.) բանաձևի մասին, որով, Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան իջեցվեց հսկողության կարգավիճակի տակ գտնվող երկրների խմբի։ Այս որոշումը նշանակում է, որ Թուրքիան այլևս չի համապատասխանում Կոպենհագենի հայտնի չափանիշներին, և, հետևաբար, չի կարող իրավասու համարվել ԵՄ [Եվրամիության] հետ անդամակցության համար բանակցություններում»:

Այնուհետև Այդինը մի շարք առաջարկություններ արեց, որոնց նա հուսով էր, որ Սպանոն կհետևեր Թուրքիա կատարած իր այցի ժամանակ․

- Կոչ անել Էրդողանին վերադառնալ դեպի ժողովրդավարություն և վերականգնել օրենքի գերակայությունը երկրում:

- Թուրք ղեկավարներին հիշեցնել Եվրոպական դատական խորհուրդների ցանցում Թուրքիայի դատավորների և դատախազների խորհրդին դիտորդի կարգավիճակից զրկելու որոշման մասին: Նա նաև պետք է հիշեցնի Թուրքիայի դատական ակադեմիայի [ԹԴԱ] թեկնածու դատավորներին, թե ինչու է Եվրոպական դատական ուսուցման ցանցը 2016-ին ԹԴԱ-ին հեռացրել դիտորդի անդամության կարգավիճակից:

- Ասել նրանց, որ գործող դատավորները և հեղաշրջման փորձից հետո նշանակված 10 000 նոր դատավորները հաճախ կողմնակալ քաղաքական վերաբերմունք ունեն օրենքը կիրառելիս և կոչ անել անտեսել Պալատի, Սահմանադրական դատարանի և այլ բարձր ատյանի դատարանների քաղաքական ճնշումը:

- Հիշեցնել նրանց, որ պատմության մեջ առաջին անգամ վճռվել է, որ Թուրքիան  խախտել է Մարդու իրավունքների եվրոպական  համաձայնության 18-րդ հոդվածը:

- Ասել Թուրքիայի ղեկավարներին, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն մեկուսարանում գտնվող հարյուրավոր դատավորների և վերականգնեն պաշտոնում նրանց ազատված բոլոր 4000 գործընկերներին։

Այդինը հորդորեց Սպանոյին՝ «հրաժարվել պատվավոր դոկտորի կոչումից նույնիսկ նախքան թուրքական հող ոտք դնելը՝ հզոր ուղերձ փոխանցելով բոլոր կողմերին նախքան նրանց հետ անձամբ հանդիպելը: Հակառակ դեպքում, Սպանոյի այցի միջոցով դրսևորված բարի կամքը ոչ միայն վատնվելու է, այլ ծառայելու է որպես հաղթաթուղթ կառավարության և Էրդողանի համար, որն այդ ժեստը կօգտագործի որպես իր տիրապետության տակ գտնվող երկրում տեղի ունեցող ապօրինությունների գնահատման և օրինականացման նշան»։

Ցավոք, Սպանոն անտեսեց թուրք իրավապաշտպանների տված բոլոր բարի խորհուրդները և այդպիսով խաթարեց ինչպես իր, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հեղինակությունը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:39
Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ոստիկանություն. Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները
Ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի. ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների...
Աղբյուր` Panorama.am
15:18
Մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի. Նիկոլայ Ծատուրյան
«Ժողովուրդ ջան, մեր դուխը միշտ տեղն է»,-  «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսաուղերձում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.  «Կարմիր...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են ՀԱՊԿ-ի՝ ԼՂ հակամարտությունում ներգրավելու հավանականությունը
Քանի դեռ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում է և չի տեղափոխվել բուն Հայաստան, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը ճիշտ չէ։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և ևս մեկ անգամ կայանալու. Աստվածատուր Պետրոսյան
«Հակառակորդի ձևավորած ահաբեկչական բանդաներն այսօր կռիվ են մղում՝ իրենց ունեցած վերջին սպառազինությունն ու կենդանի միսը նետելով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հիմնախնդրի հարցի կարգացորումը խաղաղ հունի  մեջ դնելու համար։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը
Կալանքից երեկ ազատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր կուսակիցներին, գործընկերներին կամավորագրվելու կուսակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:30
ԿԳՄՍ. Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թշնամին ունի 6539 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:50
Յոթ զինծառայող ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրեց է հերթական նորօրյա հերոսներին։ «Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ինչպես իմանալ՝ կայքն իրական է, թե ֆեյք
Խորհուրդներ՝ մասնագետներից
Աղբյուր` Panorama.am
13:37
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այս պահին հայ գերիների հարցով երեք ընթացող գործ կա։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ...
Աղբյուր` Panorama.am
13:26
23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Մարանջյան Էդվարդ Արտուշի,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին
Ֆեյսբուքյան օգտատեր Պետո Պողոսյանը աճուրդի է դնում  Արցախյան շփման գծում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի՝ վրձնով արված նկարը, որպեսզի վաճառքի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԱԿ-ը՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին
ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից...
Աղբյուր` Panorama.am
12:53
Սուրեն Պարսյան. Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
Արցախի Հանրապտության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՄԻԵԴ շենքի դիմաց հայերը խաղաղություն են պահանջում
Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
«Պատերազմի առաջին օրվանից մենք ընդունել ենք երեխաներ ոչ միայն Արցախից, այլ նաև Վարդենիսից։ Երեսուն երեխա այս պահին ընդգրկված է մեր...
Աղբյուր` Panorama.am
12:02
ՊԲ հրետանին ճշգրիտ թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու զինտեխնիկան
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից: ՊԲ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ թիրախային հարվածներով...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն
Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, պատժել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝  լեհական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան
«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Միջազգային կառույցների համար պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան երեխաների իրավունքները. Խաչատրյան
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ....
Աղբյուր` Panorama.am
11:24
Արամ Առաջին. Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը։...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}