«100 գոլ ազգային հավաքականի համար»
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականում 100-րդ խփած գոլից հետո կիսվել է զգացմունքներով։
Պորտուգալացին երեկ Շվեդիայի հավաքականի հետ հանդիպմանը խփել է իր երկրի հավաքականում 100-րդ և 101-րդ գոլերը։ news.ru-ն գրում է, որ մինչ այս, ազգային հավաքականում այսքան շատ գոլերի հեղինակ էր դարձել իրանից Ալի Դաեին։ Արդեն կարիերան ավարտելիս՝ նա ազգային հավաքականում 109 անգամ գոլի հեղինակ էր դարձել։
«Հպարտանում եմ ազգային թիմի կազմում այս պատմական նվաճմամբ: Երբ ինձ ասում են, որ կարող եմ 100 գոլ խփել, ասում էի, որ դա քիչ է: 101 գոլ»,- գրել է Ռոնալդուն Ինսթագրամում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն դուրս է մնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կազմից
- Պիրլոն հորդորել է Ռոնալդուին մնալ «Յուվենտուսում»
- Երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին
- Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում