«Օսկարի» հավակնորդների համար նոր պահանջներ են սահմանվել
Ամերիկյան կինոակադեմիան նոր պահանջներ է մտցրել «Օսկարի» հավակնող ֆիլմերի հեղինակների համար: Նոր պահանջները վերաբերում են «Լավագույն ֆիլմ» մրցանակի հավակնորդներին:
Կանոնների նպատակն է պայքարը ռասսայական, էթնիկ, սեռական և այլ փոքրամասնությունների ու կանանց նկատմամբ ճնշումների դեմ:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, որպեսզի ֆիլմը կարողանա հավակնել «Օսկարի», պետք է համապատասխանի 4 չափանիշի:
Առաջին կամ երկրորդ պլանի առնվազն մեկ դերասան պետք է ներկայացնի ռասսայական կամ էթնիկ փոքրամասնություն, կամ մնացած դերասանական կազմի առմվազն 30 տոկոսը պետք է կանայք, փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ լինեն:
Նույն պահանջները տարածվում են նաև ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի վրա, որոնք մասնակցում են ֆիլմի ստեղծմանը: Կանոնները նաև տարածվում են մարքեթոլոգների, կինովարձույթով զբաղվողների, հասարակայնության հետ կապերի մասնագետների վրա:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներում պարտադիր պետք է ներգրավված լինեն նաև նշված խմբերը ներկայացնող ստաժորներ և պրակտիկանտներ:
Նոր կանոնները կգործեն այն ֆիլմերի համար, որոնք հավակնում են 2024 թվականի մրցանակներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ