«AstraZeneca»-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները կասեցվել են
«AstraZeneca» ընկերության ստեղծած COVID-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կասեցվել են՝ մասնակիցներից մեկի ի հայտ եկած պոտենցիալ անբացատրելի հիվանդությունը հետաքննելու համար: Երեքշաբթի օրը ընկերության տարածած հաղորդագրությունը հրապարակել է «Ինտերֆաքս»-ը:
«Օքսֆորդի կորոնավիրուսի պատվաստանյութի վերահսկվող գլոբալ փորձարկումների շրջանակներում, անվտանգության տվյալները վերանայելու համար մեր ստանդարտ դիտարկման գործընթացը հանգեցրել է փորձնական դադարեցման»,- ասվում է AstraZeneca- ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ փորձարկման մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերված հիվանդությունը հնարավոր է պայմանավորված չլինի պատվաստանյութով, բայց այն պետք է ստուգել:
«Մենք աշխատում ենք արագացնել այդ իրադարձության ուսումնասիրությունը` փորձարկումների ժամանակի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար»,- հայտնել է ընկերությունը:
Ըստ «Stat News»-ի, փորձարկման մասնակիցը, որի մոտ լուրջ կողմնակի ազդեցություն է նկատվել, Մեծ Բրիտանիայից է:
«AstraZeneca»- ն այն երեք ընկերություններից մեկն է, որոնք ԱՄՆ-ում անցկացնում են կորոնավիրուսի պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումները: Ներկայում երկրում ընթանում են «Pfizer»- ի և «Moderna»-ի հավանական պատվաստանյութերի ևս երկու փորձարկումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ