Ավինյան. Կոնդի զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ
Պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ ուղղություններով: Հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստում։
Ավինյանի խոսքով, Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մեր մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը:
«Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում»,-փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հայտարարել է նա։
Նշվել է, որ այսօրվա քննարկման բուն բովանդակությունը վերաբերելու է Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթին: Մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը ներկայացնելու հետո Վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:
«Աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդ թաղամասի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ»,-ասել է Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան
- Փլուզում՝ Կոնդի նախկին մզկիթում
- Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
- «Կոնդ. Երևանի փակագծերի ներսում»
- Կոնդի մասով առ այսօր քաղաքաշինական վերջնական լուծման բանալի չկա. Նարեկ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները