Գագիկ Ծառուկյանը հավաքի մասնակիցների շրջանում հարցում անցկացրեց՝ «վարկ ունե՞ք»
«Մարդիկ այսօր և սոցիալապես, տնտեսապես շատ ծանր վիճակում են։ Նման վատ վիճակում մարդիկ երբեք չեն եղել»,-հայտարարել է ԲՀԿ առաջոնրդ Գագիկ Ծառուկյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կայացած հերթական հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ ժողովրդի հետ պետք է շփվել ոչ թե ֆեյսբուքի միջոցով, այնլ անմիջական կերպով, տեսնել նրանց վիճակը, քայլեր ձեռնարկել։
ԲՀԿ-առաջնորդը նաև փորքիկ հարցում է անցկացրել՝ ներկաների թվում կա՞ մարդ, որ բանկից վերցրած վարկ չունենա։
«Ոչ»,-պատասխանում են ներկաները։
Գագիկ Ծառուկյանի խոսքով, պետք է վարկային ներում շնորհվի։ ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, արտաքին պարտքն ավելացրել են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչի համար են ծախսել պարտք վերցրած գումարները։ Նա նշեց, որ իշխանությունը պետք է վախենա ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից, ում խոստումներ է տվել, բայց չի իրականացրել։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Թող «Չեմպիոնների քաղաք» տիտղոսը դեռ երկար զարդարի Գյումրու անունը
- Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը բարձրանա, Ղարաբաղի հարցը լուծվի, թող էլի ձերբակալեն. ԲՀԿ ղեկավար
- Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները
- Մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ