ԵՊՀ ռեկտորի՝ ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցը բավարարվել է
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ, որը դատարանը բավարարել է։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակի, 2019 թվականի մարտի 22-ին Գեղամ Գևորգյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ այդ պային գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի։ Հայցվորի պահանջը եղել է Արամ Սիմոնյանի 2019թ մարտի 12-ին արձակված թիվ 44 18 հրամանն անվավեր ճանաչելը և որպես անվավերության հետևանք Գեղամ Գևորգյանին պաշտոնում վերականգնելն ու հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելը։
Ըստ պահանջի՝ որպես դրամական հատուցում ԵՊՀ հիմնադրամը ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի համապարտությամբ պետք է Գեղամ Գևորգյանին վերադարձներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար և 1,004,000 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրք և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հայցադիմումը դատավոր Արթուր Մկրտչյանին հանձնվել է 2019 թվականի մարտի 25-ին։
Դատարանի 2020 թվականի հունիսի 26-ի վճիռով որոշվել է Գեղամ Գևորգյանի հայցը բավարարել, բայց մասնակի։ Այսպես՝ Արամ Սիմոնյանից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու մասին հայցադիմումով ներկայացված պահանջը բավարարվել է։
«Որոշվել է հօգուտ Գեղամ Գևորգյանի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից բռնագանձել 4,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամից հօգուտ հայցվորի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ» որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
Վճռվել է նաև Երևանի պետական համալսարան» հիմնադրամից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել պետական տուրք՝ հայցվորին վճարման ենթակա գումարի 2 տոկոսի չափով»,- ասված է դատարանի վճռում:
Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Գեղամ Գևորգյանի հայցադիմումը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնում վերականգնելու մասին։
Եթե հաշվի առնենք, որ դատարանի վճիռն ընդունվել է հայցադիմումի ներկայացման պահից 18 ամիս անց, ապա ԵՊՀ-ն պետք է Գեղամ Գևորգյանին վերադարձնի պրոռեկտորի միջին աշխատավարձի 18-ապատիկը և 1 մլն 4000 դրամ փաստաբանական ծախսի և պետական վճարի համար: Ըստ վճռի, ԵՊՀ-ն պետական բյուջե պետք է վճարի Գեղամ Գևորգյանին տրվելիք գումարի 2 տոկոսը։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում, սակայն, ըստ «Դատալեքսում» հրապարակված փաստաթղթի վճտի բողոքարկում չի կատարվել։
Արդյո՞ք ԵՊՀ-ն բողոքարկել է վճիռը, Panorama.am-ի հարցին ի պատասխան ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը պատասխանեց՝ այդ հարցին հասցեատերը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն է։
Վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց. հեռախոսահամարը զբաղված է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին