ՏԶՆԿ. ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, իսկ ԱՄՆ-ից՝ աճել
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:
Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ.-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։
Առավել ընդհանրական պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ կատարվող փոխանցումների ծավալների փոփոխությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված է արտագնա աշխատանքի մեկնող ֆիզիկական անձանց մեծ թվից (հիմնականում ՌԴ-ից ներհոսք) և ԱՄՆ-ում մեծաթիվ հայկական սփյուռքի առկայությունից։
Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այս ժամանակահատվածի արտահոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է եղել 2019թ.-ին հատկապես դեպի ԱՄՆ և այլ երկրների մեքենաների առքով: Վերջին հանգամանքով էլ պայմանավորված է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին ԱՄՆ արտահոսքի ծավալների 54.8% կրճատումը և արդյունքում՝ ԱՄՆ-ից զուտ ներհոսքի` 122.9 մլն ԱՄՆ դոլարով երկնիշ տոկոսային աճը՝ 10.8%։
Այսպիսով՝ 2020թ. հունվար-հուլիսին 2019թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում և՛ ներհոսքը, և՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1.2% կրճատմանը։
Այստեղ մեծ նշանակություն ունի նաև կորոնավիրուսի համավարակը, քանի որ փակ սահմանների հետևանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում է նաև համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա:
Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաև ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաև ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից:
Հարակից հրապարակումներ`
- ՏԶՆԿ. Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել
- ՏԶՆԿ. 2019-2020ԹԹ. հունվար-մայիսին լոլիկի արտահանումը աճել է, վարունգինը ՝ կրճատվել
- ՏԶՆԿ. Հանքարդյունաբերության ոլորտի աճի պարադոքսը
- ՏԶՆԿ. Սոցիալական վճարների փոփոխությունները կհանգեցնեն տնօրինվող եկամուտների նվազմանը
- ՏԶՆԿ. ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն անկում են արձանագրել
- ՏԶՆԿ. Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել
- ՏԶՆԿ. Համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով
- ՏԶՆԿ. 2020Թ.-ի տնտեսության զարգացումները եվ ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ