Առաջարկվում է սնանկության շեմը դարձնել 2 մլն դրամ
«Ճգնաժամերի ընթացքում սնանկության վերաբերյալ օրենքները փոփոխվում են, և հիմնականում շեմերն իջեցվում են, բայց դա կիրառում են ժամանակավոր»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Սնանկության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխոթյուններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, բավականին երկար ժամանակ ՀՀ-ում սնանկության շեմը չի փոխվել, իսկ տնտեսական զարգացումն ու ՀՆԱ աճը այդ շեմի վերանայման խնդիր են առաջ քաշում։
«Մենք համաձայն ենք պարոն Միքայել Մելքումյանի հետ, և առաջարկում ենք սնանկության շեմը դարձնել երկու մլն դրամ, բայց համաձայն չենք՝ իրավաբանական անձանց դեպքում շեմը երեք մլն դրամ դարձնելուն։ Ինչու համաձայն չենք, քանի որ իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև տարբերակում մտցնելը արդարացված չէ։ Սնանկության շեմը պետք է համահարթ մոտեցմամբ սահմանվի։ Երեք մլն շեմը կարող է չափազանց շատ դիտվել մեր տնտեսության և ՀՆԱ-ի պայմաններում։ Մենք համաձայն ենք նաև 60-օրյա ժամկետը 90-օրյա դարձնելու մտքին։ Եվ կարծում ենք, որ 60-օրյա ժամկետը բավականին փոքր է պարտապանի կետանցի համար»,- տեղեկացրեց Ռաֆիկ Գրիգորյանը։
Ըստ Ռաֆիկ Գրիգորյանի, «Հարկադիր կատարման մասին» օրենքն էլ որևէ խնդիր չի առաջացնում բերված նախագծի համար։
Հարակից հրապարակումներ`
- Սնանկության կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքն օտարվել է ակնհայտ անշահավետ պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում