Իրանը ցենտրիֆուգների նոր արտադրամաս կգործարկի
Իրանական կողմը, «Նաթանզի» միջուկային օբյեկտում դիվերսիաներից հետո, որոշել է սկսել աշխատանքները ուրանի հարստացման նպատակով ցենտրիֆուգների արտադրության նոր արտադրամաս ստեղծելու ուղղությամբ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալ Աքբար Սալեհին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք սկսում ենք աշխատանքը առաջատար ցենտրիֆուգների արտադրության համար մի շարք արհեստանոցների ստեղծման ուղղությամբ: Դիվերսիոն կոշտ գործողությունների արդյունքում որոշվեց ստեղծել արհեստանոց «Նաթանզի» մոտակայքում գտնվող լեռան սրտում»,- ասել է նա։