Հասարակություն 13:03 09/09/2020 Հայաստան

«Այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել». բողոքում են քաղաքացիները

«Ասում են՝ եթե ուզում եք երկիրը վերացնել, ամենաառաջինը վերացրեք բիզնեսը»,- նշում են կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որոնք տարբեր երկրներից, մասնավորապես Չինաստան, Թուրքիա, ապրանք են ներկրում Հայաստան։ 

Նրանք պահանջում են չբարդացնել իրենց կյանքը, շարունակել ապրանքը մաքսազերծել այն գնով, ինչ նախկինում, ինչ նախորդ շաբաթ, «պանդեմիայի պայմաններում գոնե ունենանք արտոնություններ, մինչև այս վիճակից դուրս գանք»։

«Հիմնականում կոշիկ, հագուստ ենք ներկրում։ Նախկինում մաքսազերծումը եղել է 3 դոլար 25 ցենտ, հիմա, փաստով ցույց ենք տալիս, մոտավորապես առնվազն 6 անգամ ավելանում է մաքսային արժեքը, 3000 դրամանոց ապրանքը կդառնա 10 հազար դրամ։ 

Հետևանքները լինելու են՝ ապրանքների թանկացում, մեր գործունեությունը կարող է դադարեցնենք։ Այս վիճակում են հազարավորներ, որոնք մանրածախ առևտրով են զբաղվում, ունեն աշխատողներ, հարկ են մուծում»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք հստակեցրին, որ խոսքը վերաբերում է հավաքական բեռներին, ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրվող բեռներին։

«Հիմա, որ մաքսային բեռն ավելացնում ես՝ անունը ի՞նչ ես դնում։ Դուրս չեն գալիս պատասխանելու համար, ասում են՝ գրավոր գրեք։ Ձեր լոլոները լավ գիտենք, թող մեկն իջնի, պատասխանի։ Ուրեմն այսքան մարդը, որ եկել է, իրենց համար ոչինչ է։ Սրա ժողովրդավարությունն է՞լ որն է, ռեպրեսիվ մեթոդներով ասում են՝ սա է ու վերջ»,- ասում են բողոքող քաղաքացիները։

Օրինակի համար նշեցին՝ ներկայացնելով փաստաթուղթ, որ նախկինում նույն քանակի ապրանքի համար 54 հազար դրամ են վճարել, հիմա մուծել են 316 հազար դրամ։

Նշում են, որ իրենք էլ լավ չեն հասկանում, թե ինչ փոփոխություններ են։

«Հավաքական  բեռները մաքսազերծվում էին կիլոգրամներով։ Հիմա փոխել են հատով՝ ամեն ապրանք իր տեսակից, նյութից, չափսից, որակից, տարիքային և սեռից, տարբեր են մաքսազերծման գները։ Զանգում եմ, ինձ հստակ չեն պատասխանում, ասում են՝ բացեք այս որոշումը։ Բայց ինձ ու իմ նմանների համար նման աշխատելաոճը խնդիր է։

Անհնար է այդպես աշխատել։ Հիմա ոչ մեկ չգիտի՝ որ ապրանքն ինչ գին է լինելու։ Եթե նախկին գները չլինեն, ապրանքը թանկանալու է, նույնիսկ մեկին մեկ կարող է թանկանալ»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Քաղաքացիներից Լիլյա Մարդոյանն ասաց, որ  տաս տարի է օրինական ճանապարհով բեռ է բերում՝ հավաքական, բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել է, ամեն մեկն էլ ունեցել են իրենց թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել։

«Փաստի առաջ եմ կանգնած, քանի որ չեն տեղեկացրել, թե ինչքանով կբարձրանա մաքսային արժեքը մեզ համար։ Բերածս ընդամենը 34 կիլոգրամ բեռ է Թուրքիայից, որը 12 օրվա ընթացքում հազիվ հավաքել եմ, նկարներով, օն-լայն աշխատելով, ուզել եմ՝ ռիսկի դիմելով։ Շատ անգամ, ինչ նկարագրված է  նկարի մեջ, նույնը չէ, քանակը գալիս է սխալներով։ Այս ամեն ինչը թողնենք մի կողմ, հիմա եկել, հասել է մաքսային, ասում են՝ գիտեք, ձեր բեռը չենք կարող մաքսազերծել, որովհետև պետք է ներկայացնեք ապրանքի որակը։ Որակը ես ի՞նչ իմանամ, եթե ես ապրանքը նայում եմ նկարով, ինքս չեմ շոշափել։ Երբ ասում են, որ կենթարկվեք տուգանքների, և այլն, վերցրեցի թղթերս հետ վերադարձա պահեստ, նայեցի, թե իմ ապրանքի մեջ ինչ է գրված։ Ապրանքը փռում եմ փոշոտ գետնին, բացում եմ, մեջերն ինչ պիտակներ են, նկարում եմ, ապրանքն էլ նկարում եմ, որ հավաստիանան, թե ինչ ապրանք է, գնում եմ մաքսային։

Այն, ինչ պարոն Փաշինյանը մեզ խոստացել էր, որ հավաքական բեռների ներկրողների, փոքր և միջին ձեռնարկատերերը կունենան զեղչ, արտոնությունները, կիլոգրամով  կմարքսազերծեն, կիլոգրամի արժեքը կլինի 3 դոլար 25 ցետ, բեռնափոխադրման արժեքն  առանձին բեռանափոխադրող ընկերություններին  կվճարենք, ասեցինք՝ բարի, ամեն ինչ անում էինք, հիմա կանգնել ենք փաստի առաջ։ Հիմա ինձ մոտ փաստացի 1 կիլոգրամի արժեքը կազմելու է 11 դոլար, այսինքն 3,5 անգամ թանկ, նայած ապրանքի տեսակից»,- պատմեց Լիլյա Մարդոյանը։   

Նրանք ընդգծում են՝ այլևս աշխատելու տարբերակ չունեն։

«Մենք պետք է աշխատենք։ Ինչո՞ւ չպետք է աշխատենք։ Ստացվում է, այսինքն իրենք ոնց ուզեն, պետք է անեն, մեզ չպետք է լսեն, մենք էլ չպետք է աշխատե՚նք։ Պետք է աշխատենք»,- ասաց բողոքող քաղաքացին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}