Հրդեհի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ ամբողջ դեկորացիաներն այրվել են
Մոսկվայում 1812 թվականին բռնկված հրդեհի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Գլավկինո» հրապարակում այրվել են բոլոր դեկորացիաները։ Վեստի.ռու-ն գրում է, որ նախքան փրկարարների դեպքի վայր հասնելը, դերասաններն ու օգնականներն ինքնուրույն դուրս են հանել գազի բալոնները, որպեսզի կանխեն պայթյունը։
ԱԻՆ տվյալներով, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 04։00-ին, կարողացել են մարել 05։40-ին։ Այդ ընթացքում կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է 800 քմ տարածում ֆիլմի համար նախատեսված դեկորացիաները։
Հրդեհը եղել է սյուժետային գծի մի մասն, բայց ռեժիսորներին չի հաջողվել այն պահել շրջանակներում, ուստի բոցը տարածվել է այլ դեկորացիաների վրա: Արտակարգ իրավիճակի արդյունքում ոչ ոք չի տուժել, և կադրերը, հնարավոր է, ավելի իրական շունչ հաղորդեն ժապավենին։