Իրավունք 14:50 10/09/2020 Հայաստան

Ալեն Պետրոսյանի կալանքի ապօրինի լինելու համոզմունքն ու դրա դեմ բողոքն ընկերներին ու փաստաբանին ստիպել են փողոց դուրս գալ

Այս տարվա ապրիլի 13-ից մինչ օրս անազատության մեջ պահվող Ալեն Պետրոսյանի ընկերներն ու հարազատները վաղը պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով արդարություն։ Նրանք համոզված են ու պնդում են՝ Ալենն ապօրինի է կալանավորված, նա օր առաջ պետք է ազատ արձակվի։

Ալեն Պետրոսյանի փաստաբան Արման Արզումյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ինքն էլ միանալու է բողոքի ակցիային, քանի որ դատարաններում, չնայած բավարար չափով ապացույցներին, արդարության հասնել չի կարողացել։ Այս պահին աշխատում է Վճռաբեկ դատարան ներկայացվելիք դիմումի վրա, պատրաստվում է Ալենի հիմնարար իրավունքի խախտման փաստով դիմել նաև ՄԻԵԴ։

Փաստաբանը պատմում է, որ այս տարվա ապրիլի 12-ի երեկոյան 22։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունենում Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում՝ նույն գյուղի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի ու Արտաշատ քաղաքի  բնակիչների մասնակցությամբ։  Վիճաբանության ընթացքում կրակոցներից ազդրի ու սրունքի հատվածում ստացած վնասվածքներից հետո ուշ բուժօգնության դիմելու հետևանքով արնաքամ լինելուց մահանում է Արման Քրդյանը։

Դեպքից հետո, ըստ փաստաբանի, ուշ երեկոյան ոստիկաններն այցելում են նաև Ալենենց տուն, հաջորդ օրը առավոտյան կրկին այցելում են, նրան նկարում են, որից 30-40 րոպե հետո նրան բերման են ենթարկում մարզային քննչական վարչություն՝ Արտաշատ։ Այդ ընթացքում ոչ փաստաբանին ու ոչ հարազատներին տեղյակ չեն պահում, թե ուր են տարել Ալենին։ Մինչ փաստաբանին թողնում են վերև բարձրանալ, արդեն նրա բացակայությամբ քննչական գործողություններ են կատարված լինում, մասնավորապես ճանաչում, որի ժամանակ մահացածի որդին՝ Գեղամ Քրդյանն ասում է, որ Ալենն է կրակել իր հորը։

«Եթե ես այնտեղ լինեի, թույլ չէի տա։ Մենք հենց սկզբից համոզված էինք, որ շփոթմունք է եղել, քանի որ Ալենն ունեցել է երկար մորուս։ Ճանաչումն էլ ապօրինի կերպով է իրականացվել, ենթադրվում է՝  պետք է կանգնեցնեին այնպիսի մարդկանց, որոնք արտաքին տեսքով պետք է նման լինեին։ Չորս մարդկանցից միակ մորուքովը եղել է Ալենը, երկուսը եղել են ցածրահասակ ու առանց մորուսի, մեկը բավականին փարթամ ու բոյով տղա է եղել, չսափրված։ Բնականաբար, եթե իրենք իրենց ցուցմունքներում նկարագրել են մորուսով տղա, տեսել են միակ մորուքով մարդուն, բնական է, պարզ տրամաբանություն, որ կասեին՝ Ալենն է եղել»,- մանրամասնում է  փաստաբանը՝ ավելացնելով, որ ապօրինի կերպով ապացույցների ձեռք բերման մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ։

Փաստաբանը վկայակոչում է սպանվածի որդու՝ Գեղամ Քրդյանի ցուցմունքը, որտեղ նշել է, որ կռվի ընթացքում մութ է եղել, կրակողը եղել է մորուքով տղա, բայց հստակ ասել չի կարող, թե ով է եղել։ Հաջորդ օրը կեսօրին մոտ լրացուցիչ ցուցմունք է տալիս ու մանրամասն նկարագրում է Ալեն Պետրոսյանին, ըստ փաստաբանի, դա խոսում է այն մասին, որ նրան նկար են ցույց տվել, չի բացառում, որ ոստիկաններն իրենց լուսանկարածն են ցույց տվել, քանի որ լուսանկարելն ու լրացուցիչ ցուցմունք տալը հաջորդել են իրար։

Արզումանյանի խոսքով, դեպքից որոշ ժամանակ անց իրական կրակողը՝ Գ.Մ.-ն ներկայանում է  ոստիկանություն, հանձնվում է ու տալիս ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ կրակողն ինքն է եղել։

«Գ. Մ.-ին սակայն մեղադրանք են առաջադրում, որը չի համապատասխանում իր տված ցուցմունքներին։ Ինքը ցուցմունք է տալիս, որ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Քրդյանը մահացել է, բայց իրեն մեղադրանք են առաջադրում խուլիգանության համար։ Եթե Գ. Մ.-ին մեղադրանք առաջադրեին սպանության համար, ապա Ալենի վրայից սպանության մեղադրանքը պետք է հանեին։ Փաստորեն, գնացին իրավական ավանտյուրայի, իսկ դատարանն էլ Գ. Մ-ին կալանավորելու միջնորդությունը մերժեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ»,-մանրամասնում է փաստաբանը՝ ավելացնելով, որ դրանից հետո  Գ. Մ.-ն իրավապահներին հանձնում է զենքը, որից արձակել է կրակոցները։

Արզումանյանի խոսքով, քրեական գործով 12-15 ապացույցներ են ձեռք բերվելով, որ Քրդյանի մահվան պատճառ դարձած կրակոցներ արձակած անձն Ալենը չէ։

«Այդ բոլոր ապացույցները խոսում են այն մասին, որ կրակողը Ալենը չէ, մի քանիսն էլ վկայում են այն մասին, որ կրակողը Գ.-ն է»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ Գ-ի ինքնախոստովանական ցուցմունքի մասին հարցազրույցներից մեկում հաստատել է նաև Գ-ի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Ա. Արզումանյանն ասաց, կան ապացույցներ, որոնք նախաքննական գաղտնիքից ելնելով, հրապարակել չի կարող, մինչդեռ դատարանները կալանքի միջնորդությունը բավարարելիս որոշման հիմքում դնում են նախնական շրջանում ի հայտ եկած ապացույցները։

«Մյուս ապացույցները չեն նշում, ասում են՝ նախաքննական գաղտնիք է։ Ես էլ ասում եմ՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում է։ Ի դեպ, այս առումով Հայաստանի դեմ վճիռներ կան։ Ես առաջարկում եմ՝ բերեք Ալենի մասով ապացույցները, որ մասը գաղտնիք է մի բերեք, բայց եթե Ալենի անմեղության մասին վկայող ապացույցներ կան, պարտավոր եք բերել դատարան։  Քննչական մարմինը հրաժարվում է բերել, դատարանն էլ չի պահանջում»,- նշում է փաստաբանը՝ հավելելով, որ կալանքի երեք միջնորդությունները բավարարվել են, բոլորն էլ բողոքարկվել են Վերաքննիչ դատարաններում։

Ի դեպ, քննիչին կալանքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը փաստաբանին բավականին ուշ է ուղարկվում՝ մեկ ու կես ամիս հետո, այսինքն՝ հուլիսի 20-ին կայացրած որոշումը փաստաբանին հասել է սեպտեմբերի 8-ին։ Այս հարցով փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարանի նախագահին, ընդգծել, որ կալանքին վերաբերող որոշումները պետք է  կարճ ժամկետում տրամադրվեն, քանի որ հրատապ խնդիր է անձի ազատությունը։

Փաստաբան Արզումանյանը թե Ալեն Պետրոսյանին կալանավորելու, թե կալանքի երկարացնելու դատարանների որոշումները որակում է ակնհայտ ապօրինի։

«Ես ասում եմ՝ գործում առկա են Ալենի անմեղության մասին վկայող ապացույցներ, քննիչները դրանք չեն ներկայացնում։ Ասում են՝ կան, բայց չենք բերի։ Դատարանը, իմանալով, որ կան անմեղության մասին վկայող ապացույցներ, հիմնվում է բացառապես միջնորդության հիմքում դրված ապացույցների վրա և կալանքի ժամկետը երկարացնում է։ Դրանից ապօրինի ի՞նչ կարող է լինել։ Հաջորդ հարցը՝ եթե կա ինքնախոստովանական ցուցմունք տվող, ինչո՞ւ նրա արածին գնահատական չի տրվել»,- ընդգծում է փաստաբանը։

Նա համոզված է, որ բոլորը, այդ թվում քննիչները գիտեն, որ կրակողը Ալենը չէ, բայց այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել, վերջինը եղել է ապրիլին։ Գ.Մ-ի հետ նույնպես մոտ չորս ամիս քննչական գործողություններ չեն կատարվում։

«Ես չգիտեմ, թե ինչու է նման բան արվում։ Ավելին ասեմ, սկզբնական շրջանում որպես կրակող Ալենին մատնանշած անձինք հետագայում ցուցմունք են տալիս, Գ.-ի նկարն են ցույց տալիս, ասում են, եթե առաջինը Գ.-ի նկարը ցույց տայիք, կասիենք՝ նա է, իրար նման են, թե մորուքով, թե հասակով, թե կազմվածքով։ Ի վերջո, Ալենը դեպքից հետո տանն է եղել, չի թաքնվել քննությունից։ Իմ տպավորությամբ, այս գործով դատախազությունն ու դատարանը պայմանավորված են գործում, լավ ասենք առաջին անգամ ապացույցները չենրկայացրեցին, բա հետո դատարանը չի ասում՝ այսպես ո՞նց կլինի։ Հետո ես իմ ձեռքի տակ եղած ապացույցներն եմ ներկայացնում, երբ նույն միջադեպի ժամանանակ ծանր վնասվածքներ ստացած Ս.-ն, որն էլի իմ վստահորդն է, ցուցմունքում ասում է՝ Ալենը չէ, Գ.-ն է։

Փորձագիտական եզրակացություն են ներկայացնում, որ Ալենի ձեռի վրա կրակոցների հետևանքներ չեն հայտնաբերվել, մինչդեռ դատարանը Ալեն Պերոսյանի՝ կրակոցների հետ առնչություն չունենալու ապացույցները թվարկում է հիմնավոր կասկածը հիմնավորող ապացույցների շարքում, պատկերացնո՞ւմ եք, նրա անմեղության մասին վկայող ապացույցները թվարկում է մեղավորությունն ապացուցողների հետ միասին»,- ասում է Արման Արզումանյանը՝ նշելով, որ այս գործում տրամաբանություն գտնել չի կարողանում։

Այս ամենից զատ փաստաբանը նաև նշում է, որ կալանավորման պահին Ալենն ունի մանկահասակ երեխա՝ 9 ամսական, տան միակ աշխատողն է, հայրը վիրահատված է, մայրը՝ վատառողջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայում Աlիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}