Հասարակություն 14:35 11/09/2020 Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձևակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով՝ «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Այժմ, վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն. ՀՀ դրամ՝  նախկինում սահմանված  2.8 մլն. ՀՀ դրամի փոխարեն:

Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաև, վարկ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի:  Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից: 

Պետական ծրագիրն ուղղված է երկրում բարձրագույն կրթության հասանելիության ավելացմանը, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներից մեկն է: Ծրագրից կարող են օգտվել վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները:

Վարկը տրամադրվում է 50 000-ից մինչև 800 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ 1 ուսումնական տարվա վարձը վճարելու նպատակով (վարկի առավելագույն գումարը ուսման ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է  4 մլն. ՀՀ դրամ), տարեկան 6% կամ 7% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից,  3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով:

Ուսանողական վարկ կարող են ձևակերպել 16-ից 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Վարկավորման բարելավված պայմանների համաձայն՝ վարկի երաշխավոր կարող է դառնալ վարկառուի կողմից ընտրված ցանկացած անձ. ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորության առկայության պահանջն այլևս չի գործում:

Ծրագրի կարևոր առավելությունը նաև այն է, որ վարկի ձևակերպման ընթացքում երաշխավորի եկամուտների առկայության փաստը բավական է, իսկ դրանց բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու: Ուսանողական վարկ կարելի է ձևակերպել ուսման ցանկացած ժամանակահատվածի վարձի վճարման նպատակով:

Միջոցները տրամադրվում են փուլերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրամադրվում է 1 մասնաբաժին: Բացի այդ, նոր պայմանների համաձայն, փուլերի/տրանշերի առավելագույն քանակն ավելացել է՝ 4-ից դառնալով 5. յուրաքանչյուր փուլի գումարը հասցնելով մինչև 800,000 ՀՀ դրամի՝ նախկինում սահմանված 700,000 ՀՀ դրամի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկի տրամադրման գործընթացը տևում է ընդամենը 1 աշխատանքային օր՝ վարկային պայմանագրի կնքման պահից: Միջոցները նույն օրը փոխանցվում են ուսումնական հաստատության բանկային հաշվեհամարին՝ առանց հաճախորդի մասնակցության անհրաժեշտության:

Ծրագրի ևս մեկ առավելությունը վարկի մարման եղանակն է: Վարկառուն հնարավորություն ունի ընտրելու մարման եղանակն, ըստ որի՝ ուսման ընթացում անհրաժեշտ կլինի մարել միայն վարկի տոկոսագումարները, իսկ հիմնական գումարը վճարել ուսման ավարտից հետո: Վարկի համար միջնորդավճարներ նախատեսված չեն:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված ուսանողի առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիշեցնենք, որ ստեղծված Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի բնակչությանը աջակցելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից մշակված 14-րդ միջոցառման շրջանակներում, հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկ և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է  6.17%-7.33%:

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում: Ուսանողական վարկի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Չինաստանի ԱԳՆ-ն գնահատել է միջուկային սուզանավերով ԱՄՆ-ի տեխնոլոգիաների փոխանցումը Ավստրալիային
ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև համաձայնությունը ՝ պաշտպանական և անվտանգության ոլորտում «AUKUS»-ի նոր գործընկերություն...
Աղբյուր` Panorama.am
13:51
Նոր Զելանդիայում ուղղաթիռի կործանման հետևանքով օդաչու է զոհվել
Նոր Զելանդիայի հարավ-արևելյան մասում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է օդաչուն, որը միակ մարդն է եղել օդանավում։ Այս մասին գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս
Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։ ԱՀ քաղաքաշինության...
Աղբյուր` Panorama.am
13:33
Ժապարովը կոչ է արել ՀԱՊԿ-ին՝ մշակել դաշինքի անդամ երկրներից մեկի կողմից մյուսի դեմ ագրեսիայի դեպքում գործողությունների մեխանիզմ
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում մշակել գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Լեռնային Ղարաբաղում կասետային ռումբերից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 մարդ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, իր դաշնակիցների՝ Թուրքիայի, օտարերկրյա ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:29
ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ «Սպուտնիկ Արմենիա»-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կոլումբիա-Հայաստան՝ հավերժ «բարեկամներ»
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վահե Հովհաննիսյան. Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ...
Աղբյուր` Panorama.am
13:18
Կառավարությունը 357,4 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
«2020-21 թվականներին հավանության արժանացած  և իրականցված կամ այդ փուլում գտնվող 15 համայնքների թվով 15 ծրագրերի համար նախագծով...
Աղբյուր` Panorama.am
13:16
Այնպես չէ, որ Գորիս-Կապան ճանապարհի համար պետք է չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք. Վահան Քերոբյան
«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք և այլն, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:16
Արդյունավետ աշխատանք կատարելու փոխարեն ԱՆ-ն հանդես է գալիս ոչ հիմնավորված քայլերով. Գործարար
«Աշխատանք կամ պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկմանը առողջապահության նախարարության հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
13:14
15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Գայանե Զարգարյանը։ Հայտնում են ոստիկանությունից՝ հորդորելով նրա գտնվեու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
13:14
Գեղամասարի համայնքապետի ու աշխատակազմի «խնդիրը» ոստիկանությունում
Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը, նրանք դեմ են համայնքների խոշորացմանը։ Ակցիայի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
13:11
Միջազգային իրավիճակը չի բարելավվում, ասել է Լուկաշենկոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այս տարի միջազգային իրավիճակը չի բարելավվում, համաշխարհային լարվածությունը կրում է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Նաիրա Զոհրաբյան. Ձրի ՊՇՌ թեստի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը տված է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմից հետո երկար եմ մտածել, թե ինչը կարող է դառնալ հային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Իրանը վառելիք է ուղարկել Լիբանան
Լիբանանյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իրանի վառելիքի տանկերները մտել են այս երկրիր: Հինգշաբթի օրը «Լիբանան-24» հեռուստատեսությունը...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գեղամ Նազարյան. Նիկոլի պատասխանից հետո երկար ժամանակ ծանր հոգեվիճակի մեջ էի
Ճշմարտություն սերունդների համար նխաձեռնության հիմնադիր, Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Նազարյանն իր...
Աղբյուր` Panorama.am
12:51
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտոնյաները քաղաքական բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում
Թուրքիան բարձրաստիճան դիվանագետ է ուղարկել Միացյալ Նահանգներ՝ քաղաքական խորհրդակցությունների համար` որպես երկու երկրների ջանքերի մի մաս, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Կասպերսկի». Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է
Տրոյական ծածկագրող ծրագրերը 2021-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը...
Աղբյուր` Panorama.am
12:37
Քաղաքագետ. Եթե կարճ, ապա 2018 թ․-ի դեկտեմբերից ԱԺ-ն իրենց ձեռքն էր, թող փոխեին օրենքը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Տիգրանաշենի և նրա կարևորության մասին» տեսանյութ ու գրել....
Աղբյուր` Panorama.am
12:35
Սասուն Խաչատրյանը պաշտոնի նշանակման պահին արդեն գիտեր Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման տեխնիկական մանրամասները
«Մրցույթին հայտ էին ներկայացրել 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը: Մրցույթը տեղի է ունեցել սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Դուշանբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
12:31
16.09.2021. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակը ծանր է
Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել
Աղբյուր` Panorama.am
12:26
Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն
Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ֆրանսիան կասեցրել է 3000 բուժաշխատողի աշխատանքը՝ COVID պատվաստանյութ չստանալու համար
Ֆրանսիայի առողջապահության և խնամքի ոլորտների շուրջ 3000 աշխատակիցների աշխատանքը կասեցվել է՝ մինչև կառավարության վերջնաժամկետը COVID-19-ի դեմ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Պուտինը գնահատել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլև ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
12:08
Կառավարությունը 25 մլն դրամ բարձրացրել է հայ օլիմպիական չեմպիոնի պարգևավճարը՝ լավ իմանալով, որ այս տարի չեմպիոն չենք ունեցել
Նախագծով առաջարկվում է Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարների...
Աղբյուր` Panorama.am
12:04
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ահմադ Մասուդին հրավիրում են ելույթ ունենալու
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ներկայացրել են բանաձևի նախագիծ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, որում առաջարկվում է Ազգային դիմադրության...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ամբողջ գիշեր ականջս լարած սպասում եմ՝ անօդաչո՞ւ է գալիս, պատուհանից նայում եմ՝ թո՞ւրք է գալիս. Գեղամասարի բնակչուհի
«Մեր կարծիքը հարցրել են՝ ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում։ «Թող մի հատ կարծիք հարցնեն։ Սահմանամերձ գյուղ ենք, մի հատ էլ տենց են...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ժիրինովսկին առաջարկել է դպրոցները բաժանել ըստ սեռերի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում դպրոցները պետք է բաժանել տղաների,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}