Քաղաքական 12:55 11/09/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Մարտի 1-ի դատավարությունը սպառվել է

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

«Արդեն երկու տարի է  մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ»  և տոտալ քարոզչությամբ,  շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով,  կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...

Բարձր էյֆորիկ ալիքը իշխանության հետ արդեն սկսել է խաղալ իր չար կատակը։ Այն, ինչը իշխանությունը մինչև վերջին կաթիլն օգտագործեց իր շահի համար, հիմա աշխատում է իր դեմ։ Հարցը եկավ  հասավ իր սպառման կետին. Ինչ անե՞լ։ Կարելի է շարունակել ևս մի քանի ամիս, բայց միևնույն է  անկհայտորեն լուծումներ են պետք։

Ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Մենք այդ մասին բազմիցս նախազգուշացրել էինք։ Չէր կարելի մարտի 1-ի գործը նեղացնել, սահմանափակել սահմանադրական կարգի տապալման անհասկանալի, խիստ վիճելի հոդվածով։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Իսկ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այս գործի շրջանակներում չէին ստանալու իրենց որդիների մահերի վերաբերյալ հարցի պատասխանը։ Հասարակությունը չէր ստանալու որևէ  պարզաբանում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ։

Քննվող գործն, ըստ էության, մարտի մեկի զոհերի հետ անմիջական կապ չունի, և զոհերի հարազատները քրեական գործի առանձնացած այս մասով դատական պրոցեսում անելիք չունեին։ Բայց նրանց երկու տարի շարունակ խաբել են, հուսադրել՝ այս նիստում չէ, հաստատ մյուսում կստանաք ձեր հարցերի պատասխանները։

Հիմա  Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշեցին դադարեցնել մասնակցությունը դատական նիստերին՝ մեղադրելով դատախազությանը՝ բավարար կամք և ջանքեր չգործադրելու համար։ Պաշտպանական կողմը ևս գտնում է, որ ՀՔԾ-ն և դատախազությունը իրականացրել են քրեական գործի թերի քննություն։ Ստացվում է մի իրավիճակ, երբ և տուժողները, և պաշտպանական կողմը մեղադրում է իրավապահներին, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ կողմից ստեղծած ծուղակում։

Եվ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականությանը չէր համապատասխանում նաև մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանությունը ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի կողմից կատարված լինելու վարկածը, որքան էլ վարչապետն այդ լուրն իմանալուց հետո «էմոցիոնալ պահեր» ապրեր։

Իսկ առաջիկայում էմոցիոնալ պահեր ապրելու են ՀՔԾ-ն, դատախազները, որոշ դատավորներ. շատ լուրջ և շատ զգայուն էմոցիոնալ պահեր։ Ժամանակակից աշխարհում կա հստակ խաղի կանոն. չի կարելի խաբել ժողովուրդներին։ Մի պահից այդ մեխանզիմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։ Դա չար մեխանիզմ է, և ամեն կերպ պետք է խուսափել դրանից։

Մարտի մեկի գործով առանցքային հարցերը բացահայտված չեն, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Չեն կարողանում իրավապահները, կամ միգուցե չեն ուզում, դժվար է ասել, սակայն տպավորություն է, որ մարտի մեկի ՀՀ տասը քաղաքացիների սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում։ Քննությունը նման խնդիր չէր դրել, և ուրվագծվում է շատ կոնկրետ հարց. իսկ արդյո՞ք, իշխանությունները  շահագրգիռ են մարտի 1-ի իրական բացահայտմամբ։

ՀՔԾ-ն, դատախազությունը, հանրության էյֆորիան, Փաշինյանի քաղաքական  սխալ հաշվարկը տարան մարտի 1-ի գործի տապալման։ Իշխանությունը ներգրավեց ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով, իսկ նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։ Անհեռանկար քրեական գործը, թշնամանքն ու ներքին պառակտումները, ինչպես սովորաբար արվում է, արդարացվեց ժողովրդի պահանջով. էյֆորիայի, շոկի մեջ գտնվող ժողովուրդն ինքնուրույն չէր մտածում։ Իսկ մենք գիտենք, որ ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են. զգացմունքները թուլանալու, վերափոխվելու հատկություն ունեն։

Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում, թե  այդ ճանապարհով իր իշխանությունը կուժեղանա։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այսօր արդեն չկա թե՛ երկու տարի առաջվա մթնոլորտը, թե՛ հակումը՝ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել։

Սխալ էին նաև հաշվարկները միջազգային արձագանքի առումով։ Ե՛վ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը արձանագրեցին խնդիրներ քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնցով մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։Եվ առաջիկայում ևս լինելու են անակնկալ վճիռներ։

Հիմա եկել է լուծումներ գտնելու պահը.

Նախ անհրաժեշտ է դադարել շարժվել հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահելու ճանապարհով, հատկապես, որ վերջին ժամանակահատվածում Էմոցիաների վաճառքի մեթոդն այլևս նույն արդյունավետությամբ չի գործում։
Երկրորդ. Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը։ Չպետք է տարբերակում դրվի այս մարմինների պատասխանատվության աստիճանի միջև։ Որքան էլ այսօր պետական մարմինները փորձեն պատասխանատվությունը միմյանց վրա բարդել, երկուսն էլ ունեն իրենց բաժինը մարտի 1-ի քննությունը տապալելու, գործի քննության օբեյկտիվությունը քաղաքական պատվերին ստորադասելու, իշխանական և սոցցանցային տրենդին տեղի տալու հարցում։
Երրորդ. Պետք է արձանագրել, որ գործի վարույթը ենթակա է կարճման։ Չի կարող տարիներով ձգձգվել սահմանադրական կարգի տապալման անհեռանկար, քրեական օրենսգրքի խիստ վիճելի հոդվածներով առաջադրված մեղադրանքը։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, հակասահմանադրական գործողությունների արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Որքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել անկանխատեսելի հետևանքները։
Չորրորդ. Մարտի 1-ի լուծման կարևորագույն ուղղությունը պետք է լինի իրական և, ոչ շահարկվող, հարգանքը  զոհերի ընտանիքներին և սպանությունների մեղավորների բացահայտումը։  Պետք է դադարել օգտագործել զոհերի ընտանիքների վիշտը։  Դա կլինի իրական հարգանքը զոհերի հիշատակին։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է բացվի ներքին համերաշխության մթնոլորոտում՝ թեկուզ չհայտարարված, բայց տեսանելի։ Հակառակ դեպքում դարձյալ գործ կունենանք վշտի պարզ շահարկման հետ։
Եվ վերջում, պետք է վերհանել մարտի 1-ի իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է անցնել դժվար խոսակցության փուլը, որը կարող է դուր չգալ տարբեր շրջանակների։ Բայց այդպես են հասարակությունները ձեռք բերում նոր ողբերգություններ թույլ չտալու ունակություն»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:57
Ոսկեպարցիները սկսել են Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով  դիմումի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Տիգրան Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնա Հայկ Կոստանյանը գրում է. « Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին
AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ․ փաստաբան
«Այս պահին մենք տալիս ենք մամուլի ասուլիս՝ մանրամասն դետալներով, սա ավելի քան հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Մենք դեռ այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:33
Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն հայտնել առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
16:20
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
Հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}