Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը
Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարներն ու բիզնես նախագծերը Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին և հյուրերին։ Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացավ Facebook live բաց ֆորմատով և հասանելի էր բոլորի համար։
Ընկերությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և BANA - Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։
«Համագործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը և հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները և միջոցառումները անցկացվել են առցանց ֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում և Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», - նշում է Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում հիանալ մեր թիմերի գաղափարներով և ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
7-րդ շրջափուլի շրջանավարտ ստարտափներն են Uraaa-ն, Marathon-ը, 2do-ն, Fastpax-ը և Schedex-ը։ Նրանց մասնակցությամբ դեմո օրվա ձայնագրությունը հասանելի է Beeline Startup Incubator ֆեյսբուքյան էջում:
Ընկերության փոխանցմամբ, այժմ ստարտափները կարող են դիմել 8-րդ շրջափուլին մասնակցելու համար։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են նաև իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը
- Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիա
- Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար
- Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները