Ի՞նչ հիմքերով են խաբեբաներն ընտրում իրենց զոհերին
Ցանկացած քաղաքացի կարող է դառնալ խարդախության զոհ՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից կամ մասնագիտությունից: Գործնականում եղել են դեպքեր, երբ փաստաբաններն ու ոստիկանության աշխատակիցները բախվել են որոշակի հնարքների, որոնք սովորաբար կիրառում են խարդախները։ Եվ, ըստ վիճակագրության, ավելի հաճախ խարդախության զոհ են դառնում տարեցները, դեռահասները և մինչև 25-30 տարեկան երիտասարդները, ինչպես նաև այն անձինք, որոնք իրավական գիտելիք և փորձ չունեն:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ խաբեբաների կողմից իրենց զոհերին թիրախավորելու մեթոդները շատ տարբեր են: Սա կարող է լինել սոցիալական ցանցերի էջերի վերլուծություն, պատահական ծանոթության քողի տակ անձնական հաղորդակցություն, բանկերի և այլ կազմակերպությունների տվյալների շտեմարանների գողություն։։
«Կախված առաջադրանքներից ՝ խարդախները կարող են օգտագործել քաղաքացու վերաբերյալ ստացված ցանկացած տեղեկատվություն», - զգուշացնում է փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում