Քաղաքական 18:16 14/09/2020 Հայաստան

Չեմ ուզում այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել. Էդգար Շաթիրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ նիստում հարց ուղղեց ՍԴ անդամի կառավարության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանին և նկատեց, որ վերջինս  2015-19 թվականներին աշխատել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ և նույն ժամանակաշրջանում ուսումնասիրվել է նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը  և այնտեղ կան որոշ նրբերանգներ, որոնք պարզաբանման կարիք ունեն. «2015 թվականից ի վեր իրականացրել և հայտարարագրել եք անշարժ գույքի օտարման և ձեռք բերման 6 գործարք իսկ անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության համաձայն, 2007 թվականից ի վեր իրականացրել եք անշարժ գույքի ձեռք բերման և օտարման թվով 24 գործարք: Ներկայումս հաշվառված եք 2017 թվականին օտարված բնակարանում, իսկ բնակության հասցեում գտնվող անշարժ գույքը ձեր սեփականությունը չէ: 2017 թվականից 2020 թվականների ընթացքում ՀՀ բանկերում Ձեր ունեցած բանկային հաշիվներով արձանագրված է մուտքային և համախառն շրջանառությունը, որը մոտավորապես 3 անգամ գերազանցում է այդ ժամանակահատվածում թեկնածուի ստացած եկամուտները: Համաձայն անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկատվության Ալյանս 64 ՍՊԸ-ին հանձնված փոխառությունը 2020 թվականի հունիսի 11-ի դրությամբ պետք է կազմեր 15 մլն 305 հազար ՀՀ դրամ, սակայն բարեվարքության հարցաթերթիկում հայտարարագրված է 14 մլն 535 հազար դրամ: Ինչպե տեսնում եք կան անհամապատասխանություններ և խնդրում եմ պարզաբանեք, թե ինչպե՞ս կարող էր ձեր շրջանառության մուտքերը 3 անգամ գերազանցեր և ձեր եկամուտներին չհամապատասխաներ»:

Էդգար Շաթիրյանը պատասխանեց.«Անկեղծ ասած բարեվարքության եզրակացությանը ծանոթ չեմ, ուրախ եմ, որ այսպես ասած, դրույթներ բարձրաձայնեցիք: Հիմա պարզաբանեմ: Եթե հիշողությունս չի դավաճանում, արձանագրեցիք, ավելի շուտ հղում կատարեցիք եզրակացությանն առ այն, որ 2007 թվականից առ այսօր անշարժ գույքի առուվաճառքի 24 գործարք է տեղի ունեցել: Այդ տեղեկատվությունը միանշանակորեն, չեմ ուզում ասել չի համպատասխանում իրականությանը, միգուցե կադաստրի բազայում առկա տվյալների հետ կա տեխնիկական խնդիր, կամ եթե այդ ինֆորմացիան հարցումով են ստացել, ապա այս դեպքում ամենայն  վստահությամբ կարձանագրեմ, որ նման բան չի եղել: Այո անշարժ գույքի առուվաճառքի հետ կապված մեծաթիվ գործարքներ եմ արել և որպես պաշտոնյա եղած ժամանակահատվածում՝ 2015-19 թվականներն այդ գործարքների վերաբերյալ տեղեկություններն արտացոլված են իմ եկամուտների վերաբերյալ հայտարագրերի համապատասխան բաժիններում: Այս առումով միանշանակ հանգիստ եմ: Չգիտեմ, միգուց թյուրիմացություն է, կամ բազաներում առկա տվյալների անհամապատասխանություն է, բայց ինձ հետ կապված խնդիր միանշանակ չկա: Ինչ վերաբերում է 2017-20 թվականների բանկային հաշիվների շրջանառությանը, եթե ճիշտ հասկացա, շրջանառությունը 3 անգամ գերազանցում է եկամուտներս, ապա այստեղ խնդիրը թերևս հետևյալն է, եթե անձը օտարում է անշարժ գույք՝ գույքի օտարումից ստացած եկամուտները արտացոլվում է հայտարարգրի եկամուտների բաժնում, սրան զուգահեռ որպես եկամուտ ստացած գումարը նույն հաշվետու ժամանակահատվածում X բանկում կամ մի քանի բանկերում ներդրել եմ որպես ավանդ: Մինչև 2020 թվականը գործող կարգավորումների համապատասխան, որպես հանձնված փոխառություն, այդ նույն գումարի մասին է խոսքը: Հիմա հնարավոր են հաշվետու ժամանակահատվածում երբ օրինակ 30 կամ 40 հազար դոլարը տվյալ տարում ներդրել եմ որպես ավանդ և այնուհետև հանել եմ որպես ավանդ դրված գումարը և մեկ ամիս հետո նույն գումարը կրկին եմ ներդրել, ապա հասկանալի է, որ այս գումարների մեխանիկական հանրագումարների արդյունքում, ինչպես նշված է եզարակացության մեջ, շրջանառությունը պետք է գերազանցեր եկամուտներս: Այլ խոսքերով ասած եկամուտներս կապիտալացրել եմ, դրանք արտացոլվել են որպես ավանդ, կանխիկ չեմ պահել  գույքի օտարումից ստացած եկամուտները և այո եղել են իրավիճակներ, երբ այդ գումարը հանել եմ և մի փոքր ավել կամ պակաս ներդրել եմ: Այս առումով հանգիստ եմ:

Անի Սամսոնյան. «Ձեր հայտարարագրերը ստուգել է Ձեր նախկինում աշխատած ինստիտուտին համարժեք գործառույթներն իրականացնող մեկ այլ ինստիտուտ՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովը,  որը ևս շատ լավ գիտի, թե ինչպես ուսումնասիրել գույքի և եկամուտների հայտարարգրերը և տեխնիկական թերություններով պայմանավորել նման ճշտությունները, ես կարծում եմ, որ այստեղ իսկապես ավելի լուրջ պարզաբանման խնդիր կա: Երկրորդ հարցը՝ խնդրում եմ ասեք, մենք ձեզ նախորդ անգամ ընտրեցինք որպես Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ, դուք ստանձնեցիք անդամի լիազորությունները, սակայն նախագահի ընտրություններից հետո դուք որոշեցիք, որ հանձնաժողովում անելիք չունեք: Կստացվի՞ արդյոք այնպես, որ եթե քաղաքական մեծամասնությունը ձեզ ընտրեց և դուք գնացիք ՍԴ և եթե չընտրվեցիք ՍԴ նախագահ, կարո՞ղ եք որոշել, որ ՍԴ-ում անելիք չունեք»:

Էդգար Շաթիրյան. «Ես որևէ կերպ կասկածի տակ չեմ դնում հայտարարությունների վերլուծությունների սուբյեկտների և առհասարական այդ հանձնաժողովի մասնագիտական պատրաստվածությունը հայտարարգրերի վերլուծության առումով, բայց մյուս կողմից իմ բարեխղճության մասով լիովին վստահ եմ,  առավել ևս՝ այդ գործարքների: Դրա համար եմ այսպես վստահ խոսում, եթե վստահ չլինեի՝ կասեի միգուցե լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն կա, միգուցե հանգամանքներն ավելի մանրամասն շարադրվեն, որպեսզի կարողանամ իմ  դիրքորոշումն արտահայտել: Սա է իմ պատասխանը, ես շատ հանգիստ եմ այս առումով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իմ հեռանալու առնչությամբ ես իշխող խմբակցությանը ներկայացրել եմ որոշակի պարզաբանումներ: Հնչել են բազմաթիվ հարցեր, ըստ էության նույնական հարցեր՝ տարբեր ձևակերպումներով: Կարծում եմ հարցի հետ կապված, հուսամ սխալվում եմ, այս հարցը շատ է շահարկվում առանձին անձանց կամ շրջանակների կողմից, ես չեմ ուզում որևէ մեկի հասցեին, հատկապես այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել, բայց մարդիկ սա կարծես դարձրել են խաղաքարտ, կամ հաղթաթուղթ և փորձում են այս կամ այն կերպ օգտագործել իմ հրաժարականը: Թող մեծամիտ չհնչի, բայց հրաժարականի պատճառները ես հստակ շարադրել եմ հրաժարականիս տեքստում, չեմ վարանի կրկնվել: Այլ հարևց է, թե ինձ հետ ովքեր կհամաձայնեն, ովքեր՝ ոչ: Պատճառներից մեկը եղել առկա իրողությունների անհամատեղելիությունը պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ:  Մյուսը, որը ևս դարձավ լայն քննարկումների և շահարկումների առարկա, հրաժարականիս պատճառը բնավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պապշտոնում չընտրվես չէր, բայց եթե ես լավ թե վատ 2015-19 թավականները պաշտոնավարել եմ, որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, ապա կարծում եմ առնվազն բարոյական առումով իրավունք ունեի հավակնել նոր մարմնի նախագահի պաշտոնոին: Իհարկե, ինձ վեր չեմ դասում մյուսներից, նրանք էլ հավասարապես ունենին: Խնդիրը պետք չէ դիտարկել միջանձնային հարաբերություններում, նման խնդիր երբևէ չեմ ունեցել, ես ինձ այդչափ մանրախնդիր մարդ չեմ համարում: Իրացնելով իմ այդ բարոյական իրավունքը՝ առաջադրվեցի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Եթե ինձ ուղիղ եթերում, որին մասնակցում էին հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, անվստահություն են հայտնում հանձնաժողովի նախագահի ընտրության պրոցեսի ժամանակ զուգահեռաբար բաց քվերակությամբ հանձնաժողովի 4-ից առնվազն 3-ը անվստահություն են հատնում, ես իրավունք ունե՞ի, կամ պարտավոր է՞ի կատարել հետևություններ: Կարծում եմ՝ պարտավոր էի»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Ամերիկահայ կառույցների ակնկալիքները Բայդընի վարչակազմից
Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
20:21
Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի հունվարի 25-ից
Զարիֆը կլինի Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Բարեկենդան առաջավորաց պահքի
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը  Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Այս տարի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԱՀԿ-ն կարծում է, որ կորոնավիրուսը մնում է սառեցված սննդի փաթեթների վրա
Կորոնավիրուսը կարող է մնալ սառեցված սննդի փաթեթների վրա նույնիսկ երկարատև փոխադրման ժամանակ: Այս մասին  հայտնել է Wall Street Journal- ը՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մանեի՝ 20 րոպեում ստեղծած կտավն աճուրդում կվաճառվի ավելի քան 200 հազար եվրոյով
Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի աշխատանքներից մեկը, որը նախկինում երբեք չի ցուցադրվել, փետրվարի 26-ին ներկայացվելու է Փարիզում կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուտափույթ գործարկումն այս պահին կմնա ցանկության մակարդակին․ տնտեսագետ
ՀՀ Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, նախատեսված է ստեղծել Մեղրիի ազատ տնտեսական գոտի։ Այն նպատակ ուներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել։ Հաջողակ «Mega Millions» տոմսը վաճառվել է Միչիգանում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել
Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
19:15
Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:05
2,5 տարի առաջ արդեն գիտեին՝ տալու են Արցախը, ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում չի իրականացվել այնտեղ. մտավորական
«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մենք էլ պետք է սկսենք մեր վերջին խելքից, որ դրան հետևենք. Մարտին Վարդազարյան
«Ազգն ու պետությունը ճանաչվում են արեստի ու արվեստագետների միջոցով»,- այսօր ՀՀ-ում առակա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նախիջևանում գրանցված երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում
«Այսօր հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու»,-...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջությունը վերականգնելը յուրաքանչյուր դեպքում պահանջում է առանձին մոտեցում։ Այս մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
«Մենք իսկապես պետք է խնդրենք, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետո ժամանակավոր կառավարությունը ղեկավարի»,- այսօր մշակույթային...
Աղբյուր` Panorama.am
17:57
ՌԴ-ի տարբեր քաղաքներում ի աջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաներ են
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիր գործիչ ձերբակալված  Ալեքսեյ Նավալնու։ Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում
Ներկայացվել է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:40
Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
«Ներկա իշխանությունը բոլոր խնդիրներից խոսում է՝ նախկինների մասին առասպելներ պատմելով ու մանիպուլացնելով հասարակությանը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:29
Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
17:14
Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
«Պատերազմը սկսելու առաջին ահազանգը Յուրի Խաչատուրովի դեմ գործ հարուցելն է։ Կարծում եմ՝ պատերազմն այդ օրվանից սկսվեց»,- ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը համոզվել է, որ փողոցի միջոցով չեն կարող հասնել այս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
16:51
Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
«Մենք այսօր կարևորագույն մի խնդիր ունենք. զոհվածների ծնողները միայնակ են պայքարում՝ մարդկանց իրենցից հեռացնելով, բայց նրանք պետք է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
«Մենք գործ ունենք աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարության հիմքում ոչ այլ ինչ է, քան իր անմիջական հրամանով Շուշին անձնելու փաստն արդարացնելու փորձ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան...
Աղբյուր` Panorama.am
16:11
Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
«Մենք պետք է հասարակության ուշադրությունը բևեռենք այն խնդիրների վրա, որոնք իշխանություն կոչվածը փորձում է բթացնել ու թաքցնել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
«Մեր հայրենիքը գլորվում է  անդունդը, մի ձեռքի երկու մատով մի կերպ կառչած է անդունդի եզրին, որ մինչև վերջ չխորտակվի»,-...
Աղբյուր` Panorama.am
15:49
Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան
Հունվարի 28-ին տեղի կունենա «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի երևանյան առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծղառայությունը: Վերջին 24...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}